Պեսկովը՝ Ալիև-Փաշինյան հանդիպման մասին
Առաջիկայում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ հանդիպում Ռուսաստանում չի նախատեսվում։ Այս մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ինչպես տեղեկացրել է՝ Մոսկվան շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շուտափույթ կարգավորման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ։
