Համոզված եմ՝ հրահանգ է իջեցվել․ այսօրվա ոստիկանությունն առանց հրահանգի անգամ չի շնչում․ Տոնոյան

«Հրապարակ» թերթը գրում է․ «Զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպով քրեական գործ հարուցելու մասին լուրը վրդովվեցրել է մարդկանց։ 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, անդրադառնալով դրան, ասաց․ «Ես համոզված եմ, որ ոստիկանությանը հատուկ հրահանգ է իջեցվել դրա համար, որովհետեւ այսօրվա ոստիկանությունն առանց հրահանգի անգամ չի շնչում, ցավոք»։

«Բնականաբար, դա եւս մեկ անգամ ճնշման բռնի միջոց է, որպեսզի ժողովրդին եւ ծնողներին վախեցնեն, որ նման բաները կրկնվելու դեպքում այսպիսի քաշքշուկների մեջ կհայտնվեք։ Իրականում ես չեմ կարծում, որ դա արդյունք է տալու, այլ հերթական անգամ քաշքշոցի մեջ են գցելու ծնողներին։ Իրենք մարդկանց բերում են ցանկացած պայքարից հոգնելու եզրակետի, իրենց նպատակը ո՞րն է՝ որ մեզ ստիպեն հրաժարվել ցանկացած տեսակի պայքարից, որ մենք հլու-հնազանդ դառնանք իրենց թրքահաճո քաղաքականության ենթարկյալ։ Ես ճանաչում եմ այդ ծնողներին, նրանք այն ծնողները չեն։ Եթե որոշ ծնողների իրենք հաջողացրել են լռեցնել, ապա այս ծնողներն այն ծնողները չեն, որոնց կարելի է լռեցնել։ Նրանք կշարունակեն իրենց պայքարը, որովհետեւ իրենք անցել են ֆիզիկական, հոգեբանական բոլոր ապահովվածության գծերից»,- ասաց Տոնոյանը։


Կարին Տոնոյանը շեշտում է, որ քչերն են կարողանում հասկանալ որդեկորույս ծնողներին, քանի որ նրանց համար արդեն նշանակություն չունի, թե իրենց հետ ինչպես կվարվեն։ Իրենց համար կարեւորագույն նպատակը հայրենիքի ու իրենց զավակների կորստի համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելն է։ Եվ եթե այս ղեկավարությունն ասում է, որ ինքն էլ է փնտրում մեղավորներին, եւ քրեական գործեր են հարուցում, դավաճանության դեպքեր են հայտնաբերում, ապա ծնողներին պետք է դիտարկեն իրենց ամենաառաջին գործընկերը, որոնք նույն բանն են ուզում։

«Մենք էլ ենք նույնն ուզում՝ ուրիշ բան չենք ուզում, բայց հենց այստեղ է, որ իրենք մեր դեմ են պայքարում, իհարկե՝ ես «մենք»-ով եմ ասում, ցավոք, այդ օրն այնտեղ չեմ եղել, որովհետեւ Գորիսում էի, բայց ծնողների դեմ պայքարելով ցույց են տալիս, որ իրենք այդ նպատակը չունեն։ Ոստիկանությանը մենք վճարում ենք այն բանի համար, որ պաշտպանի մեզ, ցանկացած քաղաքացու։ Հիմա ոստիկանությունը դատական հայց է ներկայացնում, որ ի՞նչ ենք արել իրենց՝ ծեծե՞լ ենք, ջարդե՞լ ենք, թե՞ որ իրենց նեղություն ենք տվել, որ իրենք այդպես հանգիստ, խաղաղ, իրենց պաշտելի ղեկավարին չուղեկցեցին Եռաբլուր։ Ի վերջո, եթե Եռաբլուրն իմ զավակի տունն է, ես եմ այնտեղ տերը։ Դուք մեր տներն ավիրեցիք եւ դարձրիք մեր զավակների շիրիմների տեր, մենք ենք այնտեղ տերը։ Չենք ուզում, մի մտիր, պատիվ ունեցիր՝ մի մտիր։ Արի, այնտեղ հեռվում կանգնիր, ասա՝ հեռվից խոնարհվում եմ ձեր ծնողների, ձեր զավակների առջեւ, չեմ մոտենում, որովհետեւ դուք չեք ուզում»,- նշեց Տոնոյանը։


Ասաց, որ ընդհանրապես մեզ մոտ իշխանությունները երբեւէ չեն ունեցել գիտակցում, թե ինչպես վերաբերվել ժողովրդին։ Դա պարզագույն մեթոդ է, որը ցանկացած ղեկավար առաջինը պետք է ուսումնասիրի, ճանաչի իր ժողովրդի հոգեբանությունը, ինչպես իր ժողովրդին դարձնել իրենն ու մեծագույն հարգանք ցույց տալով ի վնաս իր պաշտոնեական դիրքի, ղեկավարի իր անվան՝ ժողովրդի դերը բարձրացնելով, ժողովրդին ցույց տալ, որ ինքը ծառայում է ժողովրդին։

«Քանի որ մեր երկրում ղեկավարը ոչ թե ծառայում է, այլ իշխում եւ տնօրինում է այդ ժողովրդի ճակատագիրը՝ անգամ գաղտնի պահելով, թե ինչպես է տնօրինում, մենք այսօր ունենք այս վիճակը։ Իսկ ոստիկանությունն իրականում բացարձակապես փոխել է իր ստեղծման նպատակը, դավաճանել է իր ստեղծման նպատակին, այն երդմանը, որ տալիս են իրենք՝ որպես ուժային կառույց, եւ այսօր ընդամենը պաշտպանում է երկրի իշխանությունը զավթածներին եւ կատարում է նրանց բոլոր հանձնարարականները, որոնք դեմ են սեփական ժողովրդին։ Սա է իրականությունը, եւ դա այնքան տեսանելի է»,- եզրափակեց Կարին Տոնոյանը»։

 

դիտվել է 373 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am