Ստանիսլավ Զասը վտանգ է տեսնում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ հակամարտության ընդլայնման վտանգ է տեսնում:
«ՆԱՏՕ-ի և այլ պետությունների կողմից Կիևին տրամադրվող զանգվածային աջակցությունը սպառնում է հակամարտության ընդլայնմանը, ՆԱՏՕ-ի անդամ պետությունները մեծացնում են զորակազմերը, կատարելագործում ռազմական ենթակառուցվածքները՝ մոտենալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևմտյան սահմաններին։ Անշուշտ, դա լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում, այդ թվում՝ մեր կազմակերպության համար», -ասել է նա
