Ավետիք Չալաբյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածո՞ւ
Դիտել նաև
Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»
Հեղուկ գազի դեֆիցիտ է ստեղծվում՝ ադրբեջանական «քաղաքական բենզինի» իրացումն ապահովելու համար
Նոր մեգանախարարություն ստեղծելու նախագիծ է քննարկվում. «Ժողովուրդ»
Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ»
Մենք տեղեկություն էինք ստացել, որ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը մտադիր է իր թեկնածությունը դնել Երեւանի քաղաքապետի ընտրություններում։ Մեզ հետ զրույցում Չալաբյանը նշեց, որ այդ հարցին կարելի է անդրադառնալ մի քանի ամսից, մինչ այդ իր հիմնական գործունեությունը կենտրոնացած է լինելու Հայաստանի եւ Արցախի անվտանգության վրա։
Ճշտող հարցին` այսինքն, բացառո՞ւմ եք Երեւանի քաղաքապետի ընտրություններում Ձեր թեկնածության առաջադրումը, ասաց․ «Սկզբունքայնորեն չեմ բացառում, բայց կուզեի կրկնել, որ իմ հիմնական նպատակը մեր երկրի անվտանգության ապահովումն է»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթում»
