Արտակարգ. զոհերի թիվը հասել է 252-ի. մեկ գյուղ թաղվել է սողանքի տակ
Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 252-ի: Այս մասին տեղեկանում ենք Reuters գործակալությունից:
Երկրաշարժը ունեցել է 5.6 մագնիտուդ հզորություն, հիմնականում զգացվել է Ինդոնեզիայի ամենախիտ բնակեցված Արևմտյան Ճավա նահանգում՝ զգալի վնաս հասցնելով Չիանջուր քաղաքին: Առնվազն մեկ գյուղ թաղվել է սողանքի տակ:
«Զոհերի մեծ մասը երեխաներ են, քանի որ ցերեկվա ժամը 1-ին նրանք դեռ դպրոցում էին», – ասել է Ինդոնեզիայի Ազգային որոնողափրկարարական գործակալության ղեկավար Հենրի Ալֆիանդին:
