Անկարան` նեղ անկյունների առջեւ

ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, թե Թուրքիան մեծ դեր ունի սիրիական տագնապի հանգուցալուծման մեջ, անպայման Անկարայի դերակատարությունը դրականորեն չի երանգավորում: Նախ, այն պարզ պատճառով, որ հայտարարությունը ունի երկրորդ բաժին, որն ակնարկում է թուրք-ամերիկյան այսօրվա լարված հարաբերությունները: Թիլերսոնը չի խոսում ընդգծված լարվածության պատճառների մասին: Քաղաքագիտական հատուկ հմտության անհրաժեշտություն չի զգացվում ենթադրելու համար, թե ի՛նչն է ակնարկված լարվածության բուն պատճառը: Մանավանդ որ պաշտոնական Անկարայի խոսափող նկատվող «Անատոլու»-ն չէր ուշանում դրդապատճառի բացահայտում կատարելու իր պարտականությանը մեջ: Թուրքական լրատվամիջոցը հաղորդում էր, որ ԱՄՆ-ին պատկանող 100 բեռնատարներ Իրաքից անցել են Սիրիա, հասնելու համար քրդական Ժողովրդական պաշտպանության ջոկատների վերահսկողության տակ գտնվող Հասաքե եւ ապա Ռաքքայի հյուսիսը: Հիմա, երկրորդական նշանակություն ունի Անկարայում գործող ԱՄՆ դեսպանության հերքումը: Գործընթացը այս դեպքում երկկողմանի է: Մի կողմից քրդական զինյալ խմբավորումներին հասած ամերիկյան օժանդակությունն է, մյուս կողմից ԻՊ-ի դեմ չեզոքացման գործողություններին թափ տալը: Այս երկրորդ ուղղությունը թվում է, որ դեռևս սահմանափակ ծիրի մեջ է ընթանում եւ գեթ այս փուլում ԻՊ-ի ամբողջական արմատախիլ անելուն միտված չէ: Պատերազմական գործողությունների ռուս-ամերիկյան ամբողջական համաձայնությունն է, որը կարող է ահաբեկչության արմատախիլ անելուն միտող ռազմական համակարգված քայլերի դիմել, ինչը որ դեռեվս տեսանելի չէ, մանավանդ նկատի ունենալով այլ ճակատի վրա առարկայացող ԱՄՆ-ի ճշտած հակառուսական պատժամիջոցների խստացումը։ Մոսկվայի հետ դեռևս մերձեցում ապրող Անկարային չի հաջողվում կիրառել քրդական գործոնի չեզոքացման ուղղությամբ իր պատրաստած ռազմական ծրագրերը: Անկարան զիջում է նաեւ Լիբանան-Սիրիա սահմանների վրա դիրքեր գրաված ահաբեկչական խմբավորումների մաքրագործման պատերազմում: Չմոռանանք, որ մաքրագործվող խմբավորման վերաբերյալ միջազգային մամուլը հաճախ ակնարկել էր Թուրքիայից սնված, ֆինանսավորված լինելու իրողությունը: Ժապհաթ Նուսրայի շահարկման գործոնը կորցրած Անկարան սիրիական տարածքների վրա թվում է շատ բան զիջած լինել Մոսկվային: Փոխարենը, չի հաջողվել ստանալ քրդական զինյալ երեւույթների զարգացումը կանխարգելելու երաշխիքներ: Ընդհակառակն` Վաշինգտոնը, թեեւ հերքելով, այսուհանդերձ շարունակում է օժանդակել Սիրիայի քրդերին։ Հիմա ինչպե՞ս պետք է ընկալել ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, թե` Թուրքիան կարեւոր դեր ունի սիրիական տագնապի հանգուցալուծման մեջ: Եթե զինվորաքաղաքական այս իրադրությունների տրամաբանությունը նկատի ունենանք, Թուրքիայից ակնկալվում է հանգիստ հետեւել քրդական զինյալ ուժերի տեղաշարժերին եւ նրանց հասանելի օժանդակություններին, եւ երբ անհրաժեշտ պահը գա, աշխուժորեն մասնակցել հակաահաբեկչական գործողություններին: Անկարան հայտնվել է նեղ անկյունների առաջ: Առկախվել է նաեւ իր կողմից առաջադրված սիրիական տարածքների վրա անվտանգության գոտիներ առաջացնելու հանկերգը: ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am