Ո՞ւմ օգտին է գործում Մինսկի խումբը

Առավոտը գրում է.«Մինսկի խմբի գործունեությունից մերթ ադրբեջանցիներն են դժգոհում, մերթ՝ հայերը, բայց, ընդհանուր առմամբ, ադրբեջանցիներն ավելի շատ են դժգոհում, քան հայերը, որովհետև ցանկացած խաղաղասիրական նախաձեռ­նություն Ադրբեջանին ու ադրբեջանցինե­րին ավելի ու ավելի է հետ մղում իրենց անհեթեթ ու անիրական հավակնություն­ներից: Իսկ որ Մինսկի խմբի գործունեու­թյունն, այնուամենայնիվ, խաղաղասիրա­կան է, դրանում երկու կարծիք լինել չի կարող: Ասում ենք՝ պատերազմ է, պատերազմը շարունակվում է, բայց փաստ է, որ նաև համեմատական խաղաղությունն է շարու­նակվում, ընդ որում՝ տարիներ շարունակ, ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ և հետո՝ առ այսօր: Ինձ հակադրվողներն, իհարկե, կասեն, որ երկու կողմերն էլ շա­րունակաբար զոհեր են տալիս, ինձ հակադրվողները նաև կասեն, որ Մինսկի խումբն իր տնական գոյության ու գործունեության ընթացքում որևէ ռեալ արդյուն­քի չի հասել: Բայց Մինսկի խմբի գործունեությունից սրանից ավելի արդյունք ակնկալելն էլ միամտություն ու պարզամտություն է. եթե հակամարտող կողմերը ոչ մի կերպ ընդհանուր հայտարարի չեն գալիս, Մինսկի խումբը չի կարող որևէ կոնկրետ արդյունքի հասնել և իրավունք էլ չունի կողմերից որևէ մեկին որևէ ուղղություն կամ հարցի լուծում պարտադրել. Դա նրա իրավասություններից դուրս է: Մինսկի խմբի գործունեությունից դժգո­հողները նաև բողոքում են առ այն, որ Մինսկի խմբի գործունեությունը բավական ծախսատար է, և Մինսկի խմբի գործունե­ության վրա բավական մեծ գումարներ են անիմաստ վատնվում: Համաձայն չենք, իհարկե, որ անիմաստ են վատնվում, բայց եթե նույնիսկ այդպես է, մե՞նք ինչու ենք «դարդ անում», թող վատնողները մտա­ծեն: Մինսկի խմբի գործունեությունից ռեալ արդյունք ու օգուտ ակնկալողները պիտի ընդունեն, որ եթե Մինսկի խմբի գործունեությունից ռեալ օգուտ չկա, ապա վնաս հաստատ չկա: Վնաս կլիներ միայն այն դեպքում, եթե Մինսկի խումբը որևէ ձևով սրեր երկու կողմերի հակամարտությունը»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am