Ադրբեջանցի գործարարը Ռուսաստանի օգտին լրտեսություն է արել
Ադրբեջանցի հայտնի գործարար Ֆարհադ Ահմեդովը ձերբակալվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված գործողության ընթացքում։ Ինչպես հաղորդում է Media.az-ը, Ֆարհադ Ահմեդովը ձերբակալվել է Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով։
Միլիարդատերից գրավոր պարտավորություն է ստացվել Ադրբեջանը չլքելու մասին։ Ներկայումս նրա նկատմամբ հետաքննությունը շարունակվում է։ Ահմեդովը բնական մրգահյութեր արտադրող AzNar ընկերության ղեկավարն է։
Գործարարը Forbes-ի վարկածով 2022 թվականին ռուսաստանցի միլիարդատերերի ցուցակում զբաղեցրել է 49-րդ հորիզոնականը 1,7 մլրդ դոլար կարողությամբ:
