Շատ դիմակներ կպատռվեն, շատերի մոտ ավելի շատ հարց կառաջացնի այս գործը, քան պատասխան, երաշխավորում եմ. Ռուբեն Վարդազարյանը՝ իր դեմ հարուցված քրգործի մասին․

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նոյեմբերի 23-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենալու Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին վերաբերող քրեական գործով հերթական դատական նիստը։ Հիշեցնենք, որ այդ գործով Վարդազարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով՝ ենթադրաբար միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: Վարդազարյանի դեմ քրգործի հիմք էր դարձել հենց Անդրանիկ Սիմոնյանի ցուցմունքը։


Վերջինիս բախտն այդ ցուցմունքից հետո բացվեց, եւ նա նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա այդ պաշտոնում 5 օր պաշտոնավարելուց հետո նշանակվեց արդեն ԱԱԾ փոխտնօրեն։ Այսինքն՝ նա ԱԱԾ բարձր պաշտոնին չէր համապատասխանում, քանի որ դատավորի աշխատանքը չի համարվում զինվորական ծառայություն, եւ չուներ բարձր զինվորական կոչում, իսկ ԱԱԾ փոխտնօրենի համար առնվազն պիտի գնդապետի զինվորական կոչում ունենար, եւ այդ ճանապարհը նրան արագընթաց կերպով անցկացրին, որ արագությամբ նշանակեն։ Հավանաբար՝ ցուցմունք-պաշտոնի դիմաց գործընթացում նաեւ ժամկետի խոստում կար։

Մեզ հետ զրույցում Վարդազարյանն ասաց, որ դեռ գործի դատական քննությունը չի սկսվել, նախապատրաստական փուլն է։ Նրան հարցրինք՝ վարույթն իրականացնող մարմինը կարողացե՞լ է փաստերով հագեցնել մեղադրանքը, թե՞ միայն Անդրանիկ Սիմոնյանի ցուցմունքն է մեղադրանքի հիմքում։ «Գործի հիմքում միայն իր ցուցմունքն է, ու ինձ թվում էր՝ իր կատարած ձայնագրությունը, որը տվել է Անդրանիկ Սիմոնյանը, ու դեռ պարզ չէ, թե դա ինչ ձայնագրություն է»,- ասաց Վարդազարյանը։ Հարցրինք՝ օրինակա՞ն ճանապարհով կատարված ձայնագրություն է, այսինքն՝ կհամարվի՞ օրինական ապացույց։ «Ես չգիտեմ, այ, որ գաք դատարան, այդ հարցերի պատասխանը․․․, ես էլ չունեմ այդ հարցերի պատասխանը՝ օրինակա՞ն է, թե՞ օրինական չէ, թույլտվությունո՞վ է, թե՞ առանց թույլտվության է։ Այդ բոլոր հարցերի պատասխանը կտա դատաքննությունը»։ Այսինքն, նախաքննության ընթացքում այդ հարցերին անդրադարձ չի՞ եղել՝ հարցրինք ԲԴԽ նախկին նախագահին։ «Ոչ, նախաքննության ընթացքում քննիչն այդ հարցերին չի անդրադարձել, ես նյութերում նման հարց չեմ տեսել»։

Հետաքրքիր է, որ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը, որում ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանն իրեն ստիպում էր պաշտոնից հրաժարական տալ ու քրեական գործով էր սպառնում, իրավապահների կողմից անտեսվեց, եւ իրավական գործընթացներ չհետեւեցին, իսկ Վարդազարյանի պարագայում հենց նմանատիպ մի ձայնագրություն է դրված քրեական գործի հիմքում։ Մեզ հետ զրույցում Վարդազարյանը չհամաձայնեց պնդմանը, որ իրավական պրոցեսներ չեն հաջորդել իր հրապարակած ձայնագրությանը՝ Գագիկ Ջհանգիրյանի հետ․ «Եկեք այսպես ասենք՝ կարծես թե չհաջորդեցին, որովհետեւ մենք չգիտենք՝ հաջորդե՞լ են, թե՞ չէ։ Երբ մենք տեղեկատվություն չունենք, դա դեռ չի նշանակում, որ չի հաջորդում»։ Այսինքն՝ հույս ունեք, որ քրեական գո՞րծ կհարուցվի Ձեր հրապարակած ձայնագրության հիման վրա՝ հարցրինք Վարդազարյանին։ «Ես ընդամենն ասում եմ, որ ես տեղեկատվություն չունեմ, իսկ հույս ունեմ, թե չունեմ՝ դա արդեն շատ գլոբալ հարց է։ Այդ թեմայով մի քանի ժամանոց հարցազրույց կարելի է վերցնել, թե հույս ունե՞մ ես, թե՞ չէ, եւ ինչի վրա է հիմնված իմ՝ հույսի առկայությունը կամ բացակայությունը»։

ԲԴԽ նախկին նախագահից հետաքրքրվեցինք նաեւ՝ իսկ ի՞նչ հույսեր ունեք Ձեր դեմ հարուցված քրեական գործի դատաքննության հետ կապված՝ գործն ի՞նչ ճակատագիր կունենա։ «Չեմ կարող ասել, թե ինչ հանգրվանի կհասնի, բայց որ շատ դիմակներ կպատռվեն, եւ շատերի մոտ ավելի շատ հարց կառաջացնի այս գործը, քան թե պատասխան, դա երաշխավորում եմ»,- ասաց Վարդազարյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 540 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am