Հայոց ցեղասպանության օրակարգից հրաժարվելու «օրակարգը»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման և այդ սարսափելի հանցագործության հետևանքների վերացման հարցը մեր պետության արտաքին քաղաքականության կարևոր ուղղությունն է եղել։ Իսկ մինչ այդ Հայոց ցեղասպանության հարցի ճանաչման և դատապարտման թեման գտնվում էր գլխավորապես Սփյուռքի գործունեության տիրույթում։ Թեպետ, հանուն արդարության պետք է նշել, որ նույնիսկ խորհրդային Հայաստանում այդ թեման եղել է օրակարգայիններից մեկը, այնքանով, որքանով դա հնարավոր էր ԽՍՀՄ կազմում: Եվ տարիներ շարունակ Հայաստանի ու Սփյուռքի համատեղ ջանքերի արդյունքում բազմաթիվ միջազգային կառույցներ, կազմակերպություններ և պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Ճիշտ է՝ ճանաչման գործընթացը շարունակվեց, և հիմա ևս շարունակվում է, բայց մասնավորապես 2018 թվականից սկսած Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքական ուղեգծի մեջ որոշակի փոփոխություններ են նկատվում։ Հատկապես ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ գործող իշխանությունները իրենց կառավարման 4 տարվա ընթացքում Ցեղասպանության և դրա հետևանքների վերացման թեման իրենց կողմից նախանշվող արտաքին քաղաքականության համատեքստում որոշակիորեն անուշադրության են մատնել։ Այս ուղղությամբ նրանց կողմից հատուկ ջանքեր նկատելի չեն։ Բայց կարող է հարց առաջանալ, թե այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ մի շարք առանցքային պետություններ վերջին տարիներին ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։ Օրինակ՝ 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձևեր ընդունեցին, իսկ 2021 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «ընդունեց» Հայոց ցեղասպանությունը։

Կամ 2020 թվականի փետրվարին մահմեդական բնակչություն ունեցող Սիրիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև։ Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը կամ Սիրիան Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճանաչող և դատապարտող բանաձևեր ընդունեցին մի կողմից Սփյուռքի համառ ջանքերի, իսկ մյուս կողմից էլ աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանների առկայությամբ պայմանավորված, քանի որ թուրք-ամերիկյան և թուրքսիրիական հարաբերություններում առանձնակի լարվածություն էր նկատվում։ Ըստ այդմ, կարող է հարց ծագել, թե այդ դեպքում ինչո՞վ էին զբաղված ՀՀ իշխանությունները։ Նրանք ընդամենը դիտորդի դերում էին, որ հետո իրենց աշխատանքին վերագրեն Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ առանցքային բանաձևերը։ Օրինակ՝ եթե ՀՀ իշխանություններն իրոք մեծ աշխատանք տարած լինեին այս ուղղությամբ, ապա անցյալ տարի խորհրդարանում հնչած հարցին ի պատասխան Փաշինյանը ԱՄՆ նախագահի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարությունն ընդամենը չէր կապի Հայաստանի ժողովրդավար երկիր լինելու հանգամանքի հետ։

Իսկ այս տարվա հունվարին Փաշինյանն արդեն հայտարարում էր, թե ՀՀ-ն երբեք հայ դատի քաղաքականություն չի վարել, և Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարժիչ ուժը միշտ էլ եղել են Սփյուռքը և Սփյուռքի կազմակերպությունները։ Այսպիսի հայտարարությամբ նա կարծես թե խոստովանում է, որ Ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցը երբեք էլ առաջնահերթություն չի եղել իր իշխանության համար, և այն թողնվել է ամբողջությամբ Սփյուռքի ուսերին։ Դրա համար էլ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում անորոշ ձևակերպման միջոցով իշխանությունները հարցին ընդհանրական տեսք են տվել՝ կոնկրետ չնշելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ ՀՀ արտաքին քաղաքական ուղեգծի մասին։ Ծրագրում ընդամենն անորոշ ձևով ընդգծվում է, թե Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին։

Ստացվում է, որ Փաշինյանի իշխանությունը միշտ էլ խուսափել է Ցեղասպանության թեմայով օրակարգի ձևավորումից, իսկ հիմա արդեն դրված է այդ հարցն ընդհանրապես Հայաստանի օրակարգից դուրս բերելու և չարծարծելու խնդիրը։ Այլապես ինչո՞ւ էր լրագրողի հարցին ի պատասխան Փաշինյանը երկար-բարակ խոսում Անկախության հռչակագիրը վերանայելու անհրաժեշտության մասին, որն իր մեջ նաև Սահմանադրությունը փոխելու ակնարկ էր պարունակում։ Դա պատահական լինել չի կարող, քանի որ Սահմանադրության մեջ հղում է կատարվում Անկախության հռչակագրին, որում նշված է նաև Ցեղասպանության հարցով պատմական արդարությունը վերականգնելու պահը։ Պատահական չեն խոսակցությունները, որ թուրքերը Հայոց ցեղասպանության հարցից ու պահանջատիրությունից հրաժարվելու նախապայման են դրել Փաշինյանի առաջ, իսկ նա արդեն թուրքական պահանջները բավարարելու համար սկսել է թեման եփել։

Պատահական չէ նաև, որ իր ելույթներից մեկում նույնիսկ Ալիևն էր հայտարարել, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար ՀՀ-ն պիտի Սահմանադրություն փոխի։ Միևնույն ժամանակ հետաքրքրական է, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում Էրդողան-Փաշինյան հանդիպումից հետո թուրքական լրատվամիջոցները սկսեցին տեղեկություն շրջանառել, թե Էրդողանը Փաշինյանից պահանջել է հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային աշխատանքներից։ Իսկ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում նշեց, թե Պրահայի հանդիպման ժամանակ իր և Էրդողանի խոսույթները անհամատեղելի չէին։ Այլ կերպ ասած՝ նրա և Թուրքիայի նախագահի տեսակետները համընկել են: Խոսուն ձևակերպում է, այնպես չէ՞...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 373 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am