Համընդհանուր հայտարարագրի ներդրումը «չար կատակ» է, պոպուլիզմի հերթական դրսևորում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը փուլային տարբերակով կներդնի 2023 թվականից: Հայտարարագիր չներկայացնողները տուգանք կվճարեն: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով, մի երկրում, որտեղ 30-40 հազար դրամ կենսաթոշակ են ստանում, համընդհանուր հայտարարագրի ինստիտուտի ներդրումը «չար կատակի» է նման: «Սա արվում է կա՛մ ընդհանրապես երևույթից ոչինչ չհասկանալու պատճառով, ինչն այս կառավարության դեպքում շատ հնարավոր է, կա՛մ էլ հատուկ հրահանգ է, որ իրականացնեն, ու մեր քաղաքացիները դրա հետևանքով վերջնականապես զզվեն ամեն ինչից ու լքեն երկիրը:

Էլ չեմ խոսում համակարգի տեխնիկական կողմի մասին: Հայտարարագիր կազմելու հիմքում եկամուտների ճիշտ չափի որոշումն է, որն աշխատատար ու անընդհատ գործընթաց է, ինչը, իմ հաշվարկով, տասն անգամ ավելի թանկ կարժենա քաղաքացու համար, քան դրանից բխող ենթադրյալ օգուտը: Այս գների ու եկամուտների պարագայում նման, այսպես կոչված, բարեփոխումը առնվազն ծիծաղելի է: Այս փոքր երկրի քաղաքացիները բազմաթիվ դժվարություններ ունեն, ու կառավարությունը, փաստորեն, չի բավարարվում առանց այդ էլ կիրառվող «մահակներով» և նորանոր «մահակներ» է մտածում քաղաքացիների համար»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Վ. Բոստանջյանը: ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանն էլ նշեց, որ սա դասական պոպուլիզմի հերթական դրսևորումն է. «Ուզում են ցույց տալ, թե իբր ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ են պայքարում:

Եկամուտների համատարած հայտարարագրումը, սակայն, ոչինչ չի տալու: Բացի այդ, եթե իրենք թաքցրած եկամուտներ, ստվերային շրջանառություն ու կոռուպցիոն ռիսկեր են փնտրում, պետք չէ շատ հեռու գնալ: Կարող են իրենց շրջապատի, իրենց սրտի օլիգարխների բիզնեսների՝ պետության հետ գնումների գործընթացին նայել ու կգտնեն այն հիմնականը, ինչը, իբրև թե, ձևական փնտրում են: Այս իշխանության կողմից դժվար է պատկերացնել որևէ դրական քայլ ու գործողություն, եթե առաջին հերթին այն չի բխում իրենց իշխանությունը երկարաձգելու ու պաշտպանելու հիմնական շահից»: Թ. Ավետիսյանը կիսում է այն կարծիքները, որ, ինչպես շատ օրենսդրական փոփոխություններ, այնպես էլ այս համակարգը ներդնելուց հետո այն կարող է կիրառվել ընտրովի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը Անդրանիկ Քոչարյա՛ն, պատժից չե՛ս խուսափելու. Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը (video) Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) Առը հա ձեր. դուք դեռ չգիտեք ձեզ ինչ է սպասվում իշխանափոխությունից հետո․ Մինասյանը՝ ՔՊ–ին (video) Իրանը սկսել է վերականգնել մարտական ​​գործողությունների հետևանքով վնասված նավթագազային օբյեկտները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am