Քեմերոն Միլարդն այցելել է Ադրբեջան
ԱՄՆ պետդեպարտամենտի վերջերս նշանակված ներկայացուցիչ Քեմերոն Միլարդն այցելել է Ադրբեջան։
Turan-ի տեղեկացմամբ, որը հղում է կատարել Բաքվում ԱՄՆ դեսպանությանը, Քեմերոն Միլարդը հանդիպումներ կունենա պաշտոնական անձանց, տնտեսական եւ քաղաքական փորձագետների եւ ԱՄՆ կառավարության այլ գործընկերների հետ։
