Որ հա՛մ ոչխարները ողջ մնան, հա՛մ գայլերը կուշտ լինեն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 22-23-ին Երևանում կանցկացվեն ՀԱՊԿ նիստեր, այդ թվում՝ նոյեմբերի 23-ին կկայանա ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովը: Երեկ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հաստատեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան: Զուգահեռ համացանցում տեղեկություններ շրջանառվեցին, թե ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, որի մուտքը Հայաստան «անցանկալի» է հայտարարված, ՌԴ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում պատրաստվում է Հայաստան ժամանել։

Ճիշտ է, Զատուլինը հետո ճշտեց, թե «այս պահին» նման առաջարկ չկա, ու ինքը Հայաստան չի մեկնում, այդուամենայնիվ, այդ ընթացքում, մեր ունեցած տեղեկություններով, քպականների շրջանում գրեթե մենդելսոնյան «մարշի» տրամադրություններ էին: Իշխանական մեր աղբյուրը նշում է, որ խմբակցությունում նույնիսկ զայրացած նշել են, թե «մնում էր Մարգարիտա Սիմոնյանին էլ լրագրողների պատվիրակության կազմում բերեին ու վերջ»:


Մեր տեղեկություններով, գագաթաժողովի ու հատկապես Պուտինի այցի հետ կապված՝ որոշ ծայրահեղ հակառուսական միավորներ փորձում են մարդաքանակ ապահովել, որ այդ օրերին գոնե մի քիչ «ներկայանալի» բողոքի ցույցեր անեն: Այստեղ ակտիվ է նաև իշխանության, այսպես կոչված, «սորոսական» թևը, սակայն ներիշխանական «բազարներում» հստակ հրահանգվել է՝ ամեն ինչ անել, որ այդ ցույցերը չառնչվեն օրվա իշխանությունների հետ, բայց պատշաճ ձևով կայանան:Այսինքն, որ հա՛մ ոչխարները ողջ մնան, հա՛մ գայլերը կուշտ լինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 305 անգամ
Լրահոս
The Washington Post: Ещё пара недель войны с Ираном обойдётся США дороже, чем год вторжения в Ирак Война на Ближнем Востоке принесёт России до 250 млрд долларов, если затянется до сентября — Spiegel Иранское военное командование и официальные лица ответили Трампу Ակնհայտ է, որ «ժողովրդի ծոցից դուրս եկած» վարչապետը այլևս չի ուզում վերադառնալ այդ ծոցը․ Մխիթարյան Փաշինյանի խոսքը բացահայտում է նրա իրական վերաբերմունքը մեր ժողովրդի ճակատագրի և վշտի հանդեպ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատարագի է մասնակցել Յոթ վերք եկեղեցում Երուսաղեմում պայթյուններ են որոտացել Սյունիքում 5 բժշկական կենտրոն փակվում է եւ ստեղծվում 1–ը. «Ուժեղ Հայաստանի» անդամ Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մարիո Նաուֆալին Իրանը պատերազմն ավարտելու վեց պայման է ներկայացրել Երևան-Մեղրի ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ղազախական համարանիշներով «Volvo» բեռնատարում Երկար ժամանակ ջուր չի լինելու «Պեյո Յավորովի անվան» դպրոցում 8-ամյա տղայի են ծեծի ենթարկել Եթե երկրի ինտելեկտուալ շրջանակները չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին է խոսքը․ Վահե Հովհաննիսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Փաշինյանը սկսեց գոռգոռալ արցախցի կնոջ վրա Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի, առանց զրկանքների այն ձրիաբար չի տրվի․ Բագրատ Սրբազան Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց․ Լիլիթ Գալստյան Իմ ղեկավարման տարիներին չի եղել պայմանավորվածություն Ռուսաստանի հետ, որ չի կատարվել. Քոչարյան 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am