ԱՄՆ-ը թույլ չի տա Չինաստանին
Չինաստանն այժմ Միացյալ Նահանգների համար ամենամեծ աշխարհաքաղաքական մարտահրավերն է ներկայացնում, բայց Վաշինգտոնը թույլ չի տա Պեկինին աշխարհում առաջին տեղն զբաղեցնել ռազմական ոլորտում, հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ Մարկ Միլլին:
«Չինաստանը ներուժ ունի՝ դառնալու մեծ մարտահրավեր ԱՄՆ-ի համար. եւ նրանք, ըստ էության, նկատի ունենալով իրենց ժողովրդագրությունները, տեխնոլոգիաները, տնտեսություններն ու մյուս բաները, արդեն ամենամեծ աշխարհաքաղաքական մարտահրավերն են հանդիսանում ԱՄՆ-ի համար»,- ասել է Միլլին՝ հավելելով, որ չինացիներին չի հաջողվի դա անել:
