Արման Թաթոյանը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի քվեարկության ավարտից հետո ըստ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ներկայացրած արդյունքների՝ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի օգտին կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 7, անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ: Փակ քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր: Դրանից հետո տեղի ունեցավ Արման Թաթոյանի երդման արարողությունը։
