Ի՞նչ վտանգավոր հայտարարություններ է երեկ կրկին արել Նիկոլը Արցախի հարցով․ Արմեն Աշոտյանի LIVE-ը (video)

Ի՞նչ վտանգավոր հայտարարություններ է երեկ կրկին արել Նիկոլը Արցախի հարցով։
❗️Նիկոլն ԱԺ-ում հայտարարեց ՝ ՀՀ քաղաքական դաշտում կա կոնսենսուս ՝ ռուսական տարբերակի շուրջ:
❗️Ես հայտարարում եմ, որ ՀՀԿ-ի և «Պատիվ ունեմ»-ի դասակարգման մեջ տարբերակները չեն դիտարկվում ըստ իրենց աշխարհաքաղաքական, քաղաքական ծագման երկրի կամ մայրաքաղաքի:
❗️Մենք ասում ենք մեր սկզբունքները և որ տարբերակի մեջ այդ սկզբունքները պահպանված կլինեն, այդ տարբերակն էլ, որպես սկզբունքից բխող հետևանք, կլինի ընդունելի:
❗️Մեզ որակն է պետք, չենք նայելու «made in» որտեղ է:
❗️Նիկոլն ասում էր ՝ ոտքով, գլխով, ձեռքով, բոլոր հնարավոր և անհնար դիրքերով 2021-ի հունվարից սատարում է ռուսական տարբերակը:
❗️ՀԻՇԵՑՈՒՄՆԵՐ.
❗️Դուք հիշու՞մ եք որևէ դեպք, 2021-ի հունվարից սկսած, որ Նիկոլը սատարում է ռուսական տարբերակը, դուք առհասարակ գիտեի՞ք, որ կան տարբերակներ:
❗️2 շաբաթ առաջ Նիկոլը հայտարարում էր, որ 2022-ի սեպտեմբեր ամսից է սատարում այդ տարբերակը, իսկ հիմա ՝ 2021-ի հունվարից է նշում:
❗️2021-ի հունվարից ռուսական տարբերակին սատարող «տղեն» իր ընտանեկան թերթում ընդդեմ ռուսների հոդված կգրի՞:
❗️Ռուսական տարբերակ սատարող մարդն ասում է ՝ մենք վերջերս, Վաշինգտոնում ադրբեջանական կողմին փոխանցեցինք մեր առաջարկությունները «խաղաղության» պայմանագրի հետ կապված:
❗️Խելագարվել կարելի է, եթե դու սատարում ես ռուսական տարբերակը, Վաշինգտոնում, какого хрена, առաջարկ ես փոխանցում:
❗️Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, թե՛ Արարատ Միրզոյանն ասում էին պետք է տարանջատենք արցախյան հիմնախնդիրը հայ-ադրբեջանական համաձայնագրից:
❗️Այսօր Նիկոլն ասում է, եթե Արցախի ժողովրդի իրավունքները և անվտանգությունը երաշխավորված լինի, համաձայնագիրը պատրաստ ենք կնքել:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - Ռուսական տարբերակի մեջ չկա Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պահպանման նոր մեխանիզմների հարց Ադրբեջանի ներառմամբ 2 պատճառով.
1. Ռուսական տարբերակում Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ռուսական խաղաղապահ զորքն է:
2. Ռուսական տարբերակը չի սևեռվում անվտանգության և իրավունքների վրա, որովհետև ասվում է ՝ Արցախի կարգավիճակի հարցը հետաձգում ենք:
❗️Նիկոլը ԱԺ-ում հայտարարեց՝ ադրբեջանցիներն ասում են Հայաստանն իրենց հողերը գրավել է ու նշեց՝ մենք պատրաստ ենք այդ խոսակցությանը, դուք էլ մեր գյուղերի վարելահողերն եք գրավել:
❗️Մարդիկ կան կմտածեն՝ ճիշտ է ասում, մենք մեր վարելահողերը վերցնենք, ադրբեջանցիներինն էլ իրենց տանք:
❗️2 հանգամանք հիշեցնեմ.
1. Հայ-ադրբեջանական և արցախաադրբեջանական ամբողջ սահմաններով միակ կայուն վայրը, որտեղ կրակոցները քիչ են, Տավուշն է, որովհետև այդտեղ մնացել են նախկինների թողած ինժեներական կառույցները, դիրքերը. դեռ ոչինչ չի հասցրել զիջել:
❗️Դա՞ եք ուզում տալ, ինչի՞ դիմաց:
2. Ադրբեջանն ուզում է «անկլավները»:
❗️Տավուշի սահմանամերձի հարգելի՛ բնակիչներ, գուցե այդ վարելահողերը շատ կարևոր են ձեզ համար, բայց Նիկոլի «կուտը» չուտեք, որովհետև դրա դիմաց զիջելու եք ռազմավարական բարձունքներ, կոմունիկացիաներ, ձեր գյուղ չեք կարողանալու մտնել, վարելահողերին չեք կարողանալու մոտենալ ՝ ադրբեջանական վերահսկողության ներքո:

դիտվել է 373 անգամ
Լրահոս
Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակ Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը․ hraparak.am Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am