Քրեական հետապնդում հոր նկատմամբ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Մինասյանից հետաքրքրվեցինք, թե նա ինչպես է աշխատում քաղաքական այս իշխանության հետ, երբ իր հայրիկին քաղաքական իշխանությունների հրահանգով քրեական հետապնդման ենթարկեցին, մեղադրանք առաջադրեցին, եւ դեռ ավելին՝ հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ: Ի պատասխան մեր այս հարցադրմանը՝ Գրիգոր Մինասյանն ասաց, որ անձնական այդպիսի հարցերի չի պատասխանում:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Արա Մինասյանին մեղադրանք է առաջադրվել. վերջինս իր կարգադրիչ լիազորությունները բժշկական կենտրոնի շահերին հակառակ է օգտագործել՝ Հայաստանի Հանրապետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 908 միլիոն դրամից ավելի գույքային վնաս: Առանձնապես խոշոր չափի՝ 45 միլիոն 402 հազար 392 դրամ, 27 միլիոն դրամից ավելի վատնում կատարելու եւս երկու դրվագ կա, ինչպես նաեւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթերի կեղծիքի կատարում:

Նկատի ունենալով, որ Մինասյանը թաքնվում է քննությունից, եւ պարզ չէ գտնվելու վայրը, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: 2019 թվականին առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հրապարակային «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի մասին մեղադրանքներ էր հնչեցրել, ինչի առթիվ Արա Մինասյանի փաստաբանը դատի էր տվել առողջապահության նախկին նախարար, ներկայումս ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանին:

Մինասյանի փաստաբանը դատարանում պնդել էր, որ նախարար Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում Մինասյանի հասցեին զրպարտիչ հայտարարություններ է արել: Դատարանը բավարարել էր այս հայցն ու պարտավորեցրել նախարարին հրապարակավ ներողություն խնդրել Մինասյանից:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 689 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am