Թուրքիայից ներկրումների համար պարարտ հո՞ղ է նախապատրաստվում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերին կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որի ընդունման դեպքում միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեություն իրականացնող տնտեսվարողները զրկվելու են այսօր առկա արտոնություններից: «Աուդիտորների» պալատը մոտ մեկ ամիս առաջ է դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ այդ օրենքի ընդունումը կանխելու ակնկալիքով։ «Աուդիտորների» պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ սա հերթական չարիք հանդիսացող ու վտանգավոր նախաձեռությունն է, որը պարզապես կարող է «սղոցով կտրել» միկրոձեռնարկատիրության ճյուղը:

«Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող կազմակերպությունները՝ ծառայություն մատուցողները, առևտրով զբաղվողները, արտադրությունները, իրավունք ունեն աշխատելու այդ համակարգում և հարկեր չվճարել: Այդ նախաձեռնությունը, մեծ հաշվով, վերաբերում է հետևյալին. կազմակերպությունները, որոնք պետք է զբաղվեն մեծածախ գործունեությամբ, իրավունք չունեն լինել միկրոձեռնարկատիրության համակարգում»,-մեզ հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը: Նա օրինակ բերեց՝ նշելով սահմանամերձ գյուղական բնակավայրերում առկա օղու, գինու և տարբեր նման արտադրությունների մասին, որոնք արդեն իսկ մրցունակ չեն, քանի որ կա ճանապարհի խնդիր, ինչն առանց այդ էլ ազդում է գնային քաղաքականության վրա. «Այս նախագծի ընդունման դեպքում, երբ մի հատ էլ Երևանի որևէ սուպերմարկետի առաջարկ ներկայացնեն ու ասեն՝ փաստաթղթով ձեզ վաճառում ենք, բայց այդ փաստաթուղթը ծախսաճանաչման ենթակա չէ, իրենցից հաստատ ապրանք ձեռք չեն բերելու:

Հետևանքը լինելու է այն, որ որևէ մեկն այլևս նման արտադրությունով չի կարող զբաղվել: Ուզում են ընդունել այնպիսի օրենք, որը սկսնակ, փոքր տնային տնտեսությունների ճյուղը «սղոցով կկտրի», գործող արտադրությունները կփակվեն, նորերն էլ չեն ստեղծվի: Ստացվում է՝ ՀՀ-ում ստեղծվող արտադրություններն արգելում են, որ մարդիկ նախընտրեն այդ նույն արտադրանքը Թուրքիայից ներկրել: Կարծում եմ՝ Թուրքիայից ներկրումների համար պարարտ հող է նախապատրաստվում»: Սարգսյանը հայտնեց, որ վերոնշյալ գերատեսչությունից ու հանձնաժողովից արձագանք դեռ չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 367 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am