ԱՄՆ-ը չի միջամտի 2018-ին ՌԴ-ում կայանալիք ընտրություններին.Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ նկատելով, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ ընտրություններին «միջամտելու» հետ կապված անհիմն մեղադրանքներ են եղել,հայտնել է.«Պաշտոնական Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ-ը չի միջամտի 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք ընտրություններին: Հույս ունեմ, որ մեր հասցեին բոլոր անհիմն մեղադրանքներից հետո, իսկ Վաշինգտոնի կողմից այս 9-10 ամիսների ընթացքում որևէ փաստ չի ներկայացվել այդ ընտրություններին մեր միջամտելու հետ կապված, ամերիկյան «իսթեբլիշմենթի» համար այդ թեմայի սրությունը կստիպի նրանց լրացուցիչ մտածել»: «Իսկ եթե դա տեղի ունենա, մենք ունենք մեր օրենքները, առկա է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան, որը հստակ նշում է, թե ինչ կարելի է անել դիվանագիտական ներկայացուցիչներին և ինչ՝ ոչ: Մենք կղեկավարվենք դրանով և մեր օրենքներով»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
