Փողոցը հսկայական ազդեցություն ունեցավ․ իշխանության արտաքին քաղաքականությունը 180 աստիճանով փոխվել է, նա խլել է ընդդիմությունից նրա կարգախոսները, դիրքորոշումները․ Արա Սահակյան

«Հրապարակ» թերթը գրում է․ «Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արա Սահակյանը դրական է գնահատում այն, որ ընդդիմությունը վերադարձել է խորհրդարան։ Նա այդ մասին միշտ է ասել, որ պետք է վերադառնան։

«Լավ է, որ վերադարձել են, ես անդադար եմ այդ մասին ասել, մի պահ, երբ Դիմադրության շարժումը շատ ակտիվ փողոցում էր, այդ ժամանակ տեղին չէր, որովհետեւ դա էլ է պայքարի ձեւ, դա էլ է քաղաքական գործունեության եղանակ, ուղղակի ճիշտ էր վերադառնալը։ Կարելի է ասել՝ իրականացավ իմ ցանկությունը, եւ ես ողջունում եմ»,- մեզ հետ զրույցում ասաց Արա Սահակյանը։

- Այդ դեպքում ինչո՞ւ էին դուրս եկել, եթե պիտի նորից հետ գային։

- Ոչինչ` նորմալ է, այն ժամանակ դուրս էին եկել, որովհետեւ այն ժամանակ այդպես էր նպատակահարմար, հիմա վերադարձել են, որովհետեւ միշտ էլ դա ճիշտ է։

- Իրենք ասում են՝ մեզ մանդատ է տվել ժողովուրդը, որպեսզի գանք խորհրդարանում ելույթ ունենանք։ Այդ դեպքում մանդատն ինչո՞ւ չէին օգտագործում այս մի քանի ամիսներին։

- Ազգային ժողովում աշխատելն իրենց մշտական կարգավիճակից բխող պարտավորությունն է։ Բայց ժամանակ առ ժամանակ, ինչ-որ իրադարձությունների կապակցությամբ դուրս գալ փողոց, ցույց տալ, որ․․․ այսինքն՝ բոլոր խորհրդարանական եղանակները սպառվում են, եւ դու դիմում ես այլ քայլերի։

- Այսինքն, կարող ենք եզրակացնել, որ հիմա վերադարձել են, սպառված չեն այդ եղանակները` խորհրդարանական։

- Հիմա նորից փորձ է արվում վերադառնալ քաղաքական պրոցեսների մեջ։ Եթե մենք անընդհատ փորձենք բանավիճել, թե ինչու դուրս եկան, ինչու վերադարձան, կընկնենք շրջապտույտի մեջ։ Դա մեզ չի տանի կոնստրուկտիվ խոսակցության։ Կոնստրուկտիվ խոսակցության հուն փոխադրվենք հետեւյալ կերպ, որ գործ կա անելու խորհրդարանում։

- Այն ժամանակ փողոցում գործ կար անելու, փողոցում արեցին՝ լավ չստացվեց, հիմա վերադառնում են խորհրդարան, որ կրկի՞ն փորձեն։

- Կարծենք այդպես։ Բայց եթե Դուք շատ եք պնդում, որ գնահատենք փողոցի արդյունքները, ես պետք է ասեմ, որ փողոցը հսկայական ազդեցություն ունեցավ։

- Ինչի՞ վրա։

- Իշխանության արտաքին քաղաքականությունը 180 աստիճանով փոխվել է։ Իշխանությունը խլել է ընդդիմությունից նրա կարգախոսները, նրա դիրքորոշումները։

- Իշխանությունը դարձել է հայրենասե՞ր, սկսել է Արցախը, Հայաստանի սահմանները պաշտպանե՞լ։

- Այո, իհարկե։ Ցանկացած երկրում, որտեղ չկա ընդդիմություն, ուրեմն չկա նաեւ երկրորդ կարծիք, չկա նաեւ քննադատություն, եւ իշխանությունը խելքին ինչ փչեց, դա անում է։

- Խելքի՞ է եկել իշխանությունը։

- Անշուշտ։

- Դարձել է լա՞վ իշխանություն։

- Չեմ կարող ասել, բայց այն, որ նա հարկադրված ենթարկվեց ընդդիմության, փողոցի, ես ասում եմ՝ քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, մեր ընդհանուր կարծիքի ճնշմանը, դա ակնառու է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 289 անգամ
Լրահոս
Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am