Վարչապետի հայտարարությունը՝ Արցախում հանրաքվեի մասին. Փաշինյանը խաբել է. մաս 135

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հունիսի 27-ին առցանց ասուլիս է ունեցել եւ կրկին անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային՝ արել մանիպուլատիվ հայտարարություններ:

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է դրանցից մեկը. ասուլիսի ժամանակ վարչապետն անդրադարձավ Մադրիդյան սկզբունքներին եւ հայտարարեց. «Երբ որ միջազգային հանրությունով, ըստ էության, դու արձանագրում ես, որ Ղարաբաղի կարգավիճակը պիտի որոշվի ապագայում կողմերի համաձայնությամբ, առանց սահմանափակումների, անորոշ տեղում, անորոշ ժամկետներով, անորոշ մասնակիցներով տեղի ունենալիք հանրաքվեով, դու՝ հայկական կողմ, ընդունում ես, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն ոչ մի բան չի որոշելու»,- հայտարարեց Փաշինյանը:


Նա այսպիսի հայտարարություն մեկ անգամ չէ, որ անում է: Օրինակ՝ նա նմանատիպ հայտարարություն արել էր 2021 թվականի օգոստոսի 24-ին եւ դեկտեմբերի 8-ին՝ ասելով, թե երբեք հստակ չի եղել՝ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն որ տարածքում է տեղի ունենալու։

Նրա այս խոսքերը, սակայն, չեն համապատասխանում իրականությանը, ավելին՝ եւ՛ Մադրիդյան, ե՛ւ Կազանյան փաստաթղթերում նշվել է, որ հանրաքվեն, այսինքն՝ պլեբիսցիտը, պետք է անցկացվի ԼՂԻՄ-ի բնակչության շրջանում՝ այնպիսի ազգային (էթնիկ) համամասնությամբ, ինչպիսին եղել է մինչեւ ղարաբաղյան հակամարտության սկիզբը՝ 1988 թվականը:

Ադրբեջանը ընդդիմանում էր հանրաքվեին, քանի որ 1988-ի համամասնությամբ ԼՂԻՄ-ի բնակչության գերակշիռ մեծամասնությունը՝ 76-77 տոկոսը, հայեր են եղել։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի՝ անորոշ տեղում, անորոշ ժամկետներով, անորոշ մասնակիցներով հանրաքվեի մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, եւ նա կրկին խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 204 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am