Եթե տորթ եմ առել, առել եմ օրենքի սահմաններում. մեր կատարած ծախսերի վերաբերյալ ուռճացված թվեր են ներկայացնում
Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը «Առավոտը»-ի հետ զրույցում հերքել է «Ժողովուրդ»-ին այն տեղեկությունները, թե պետական միջոցների հաշվին հարյուր հազար և ավելի դրամներ են ծախսել տոնախմբությունների ժամանակ տորթեր, ծաղիկներ կամ այլ ապրանքներ գնելու համար: «Դրանք ընդամենը հերյուրանքներ են, ինչ-որ մարդկանց վառ, վատ երևակայության արդյունք են: Եթե տորթ եմ առել, առել եմ օրենքի սահմաններում: Մեր կատարած ծախսերի վերաբերյալ ուռճացված թվեր են ներկայացնում: Ինչ-որ արվում է, արվում է այս երկրի, այս ժողովրդի համար», - «Առավոտի» հետ զրույցում ասել է Արամյանը: Ի պատասխան թերթի այն պնդմանը, թե որևէ տոն բաց չեն թողնում, նույնիսկ գրադարանավարի օրն են նշում, Արամյանը հակադարձել է. «Այսինքն՝ գրադարանավարի օրը, գրադարանների աշխատողին չշնորհավորե՞լ, օրվա մեջ հինգ րոպե չտրամադրեի այդ մարդկանց՝ ասել շնորհավոր ձեր տոնը, սիրելի գրադարանավարներ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
