Միջազգային հանրությունը հաշվի է նստում միայն պայքարող պետությունների հետ

«Փաստ» օրաթերթը գրում է․ Աշխարհում բազմաթիվ հակամարտություններ կան, որոնք պատմական, էթնիկ և կրոնական բնույթ ունեն։ Ընդ որում, դրանցից շատերը մինչ օրս շարունակում են մնալ չլուծված։ Եվ հատկանշական է, որ չնայած դրանց բնույթը տարբեր մեկնաբանությունների է արժանանում, բայց այդ հակամարտություններում ներառված պետությունները, որպես կանոն, ամեն կերպ փորձում են պաշտպանել իրենց շահերը մինչև վերջ։ Օրինակ՝ 1974 թվականի հուլիսի 20-ին Թուրքիան ներխուժեց Կիպրոս կղզի և օկուպացրեց Հյուսիսային Կիպրոսը։ Արդյունքում թուրքական ուժերը Հյուսիսային Կիպրոսից տարհանեցին հարյուր հազարավոր հույների և այն բնակեցրին թուրքերով, իսկ արդեն 1983 թվականին այստեղ հռչակեցին, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»։

Եվ մինչև այժմ ոչ մի պետություն, բացի Թուրքիայից, չի ճանաչել այդ երկրի անկախությունը։ Բայց Անկարան դեմ է գնում ամբողջ աշխարհի կարծիքին և շարունակում է ամեն կերպ աջակցել Հյուսիսային Կիպրոսին։ Ավելին՝ Թուրքիան փորձում է իր ազդեցության տակ հայտնված երկրներին ևս քայլեր պարտադրել Հյուսիսային Կիպրոսի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Եվ պատահական չէ, որ օգոստոսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հատուկ ժեստ արեց՝ հանդիպելով Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության նախագահ Էրսին Թաթարի հետ: Իսկ վերջերս էլ Հյուսիսային Կիպրոսին Թուրքական պետությունների կազմակերպությունում անգամ դիտորդի կարգավիճակ շնորհեցին։

Կարող էին, չէ՞, Անկարայում այնպիսի մոտեցում որգեդրել, թե միջազգային հանրությունը չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսի անկախությունը, ուրեմն իմաստ չկա պայքարելու։ Բայց հակառակն են անում՝ առաջ շարժվելով ոչ թե միջազգային հանրության օրակարգով, այլ Կիպրոսի թուրքական բնակչության շահերի պաշտպանության անվան տակ միջազգային հանրությանը թելադրելով իրենց օրակարգը։ Հետաքրքիրն այն է, որ նույն Թուրքիան ու Ադրբեջանը մեկ այլ հակամարտության դեպքում տրամագծորեն հակառակ դիրքորոշում են որդեգրում՝ փորձելով հասնել նրան, որ Հայաստանը հանդես չգա արցախահայության շահերի պաշտպանությամբ և ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Անկարային և Բաքվին անհանգստացնում է այն, որ Հայաստանը տարիներ շարունակ պայքարել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման համար, դրա համար էլ Արցախը կայացած պետական ինստիտուտներ ունի, որոնք գործում են։ Սակայն 2018 թվականի իշխանափոխությունից և հատկապես 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո «իրավիճակ է փոխվել»։

Իշխանության գալուց հետո Փաշինյանը ոչ թե պաշտպանում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, այլ հայտարարում էր, թե ինքը լիազորված չէ բանակցելու, Արցախի ժողովրդի կողմից մանդատ չի ստացել, ուստի Ադրբեջանը պետք է Արցախի հետ խոսի։Այս նույն դիրքորոշումը նա որդեգրել է նաև այսօր՝ առաջ տանելով ուղիղ երկխոսության գաղափարը, բայց մի տարբերությամբ, որ հիմա միաժամանակ հայտարարում է, թե ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։ Իր այսպիսի մոտեցումն արդարացնելու համար նա նշում է, թե 1991 թվականին ընդունված Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այսինքն, ինքը չէ, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, այլ այդպես է եղել 1991 թվականից սկսած։ Բայց նա դրանով մանիպուլացնում է հանրությանը և դիտավորյալ անտեսում է, որ նախ՝ այդ հռչակագիրը Հայաստանը վավերացել է վերապահումներով՝ կապված Արցախի շահերի հետ, մյուս կողմից էլ՝ խնդիրը ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցն է, քանի որ Հայաստանը որևէ տարածքային հավակնություն չի ունեցել Ադրբեջանի նկատմամբ, այլ Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքի ճանաչումը։ Ավելին, իր մոտեցումները հիմնավորելու համատեքստում Փաշինյանը նշում է, թե միջազգային հանրությունը կամ որևէ երկիր չի ճանաչել Արցախի անկախությունը, և Հայաստանը ևս չի ճանաչել։

Բայց նա միտումնավոր չի խոսում այն մասին, որ Հայաստանի օրակարգում մշտապես եղել է Արցախի անկախության միջազգային ճանաչման թեման, ավելին՝ միայն Հայաստանի վետոյի արդյունքում էր, որ 1996 թվականին Լեռնային Ղարաբաղի հատվածը դուրս մնաց քաղաքական դեկլարացիայից, և Բաքուն փորձում էր ազդել գերտերությունների վրա, որպեսզի Հայաստանի վրա ճնշում գործադրեն՝ վետոն հանելու համար: Հետաքրքրական է, որ ադրբեջանական սպառնալիքի ուժգնացմանը զուգահեռ Հայաստանը փորձել է կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկել Արցախի ճանաչման ուղղությամբ։ Օրինակ՝ 2016 թվականի մայիսի 5-ին կառավարության նիստի ժամանակ հավանություն տրվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին: Սակայն գործող իշխանությունների օրակարգում Արցախի ճանաչման թեման չի եղել, իսկ այն կատարելու ամենապատեհ առիթները պատերազմի ընթացքում ադրբեջանական ագրեսիան էր ու հայության տեղահանումը։

Նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է ակնարկել այն մասին, որ պատերազմի ընթացքում Հայաստանը կարող էր ճանաչել Արցախը, բայց, չգիտես ինչու, չարեց դա։ Իսկ հիմա Արցախի ճանաչումն ընդհանրապես դուրս է եկել իշխանությունների օրակարգից, այսինքն՝ Փաշինյանն ու իր թիմն այլևս անիմաստ են համարում պայքարել՝ նշելով, թե միջազգային հանրությունն իրենց հորդորում է իջեցնել այդ հարցում նշաձողը։ Իսկ Ադրբեջանը պայքարում է Արցախի հայաթափման համար, դրա համար էլ հայտարարում է, թե ԼՂ հիմնախնդիրն այլևս լուծված է, իսկ նույն միջազգային հանրությունը Բաքվին չի հորդորում իջեցնել նշաձողը։ Թերևս խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը հաշվի է նստում միայն պայքարող ժողովուրդների և պետությունների հետ, իսկ ՀՀ իշխանությունները պայքարելու ցանկություն ագամ չունեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 256 անգամ
Լրահոս
Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը Անդրանիկ Քոչարյա՛ն, պատժից չե՛ս խուսափելու. Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը (video) Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) Առը հա ձեր. դուք դեռ չգիտեք ձեզ ինչ է սպասվում իշխանափոխությունից հետո․ Մինասյանը՝ ՔՊ–ին (video) Իրանը սկսել է վերականգնել մարտական ​​գործողությունների հետևանքով վնասված նավթագազային օբյեկտները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am