Աբովյան 66-ում այրվող մեքենան վերածվել է մոխրակույտի
Shamshyan.com-ը գրում է.դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Մինչ փրկարարները կհասնեին դեպքի վայր, քաղաքացիները նշված շենքի հարևանությամբ գտնվող «Վեոլիա Ջուր» ընկերության անվտանգության աշխատակիցների հետ կրակմարիչով փորձել են կրակը մարել, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Այս պահին ժամանել է նաև ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ: BMW մակնիշի 35 DQ 622 համարանիշի ավտոմեքենան պատկանում է 21-ամյա Արթուր Թիզյանին: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը՝ դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անելուց հետո: Բակում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ կրակի հետևանքով հնարավոր է՝ տեղի ունենար գազաբալոնի պայթյուն, եթե «Վեոլիա Ջուր ընկերության անվտանգության աշխատակիցներ Նատալյա Աբրահամյանն ու Մաքս Աբրահամյանը ճիշտ չկողմնորոշվեին և գործի չդնեին ընկերությունում եղած կրակմարիչը և հենց կրակմարիչի ճիշտ օգտագործման շնորհիվ է եղել կրակի տարածումը կանխել մինչև կժամանեին հրշեջ-փրկարարները, ովքեր, ըստ բնակիչների պատմածի, 1-2 րոպեի ընթացքում են ժամանել հրդեհի վայր:
