Ռուսաստանն արգելել է Կերչի նեղուցով նավերի անցումը Ազովի ծով
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությանն առընթեր ծովային գործերի գլխավոր վարչությունը հայտնել է, որ Ռուսաստանն արգելել է Կերչի նեղուցով մի քանի նավերի անցումը Ազովի ծով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թուրքական գերատեսչության տվյալներով՝ պաշտոնական ծանուցում է ստացվել Ռուսաստանի Դաշնության ծովային վարչությունից։ Խոսքը նավերի մասին է, որոնք բեռնված են եղել Ռուսաստանի սահմաններից դուրս։
