Հույսով ապրել, վերջում ասել՝ մեզ խոստացել էին, բայց չստացվեց, կնշանակի խաղալ ժողովրդի ճակատագրի հետ․ խելքները պիտի հավաքեն․ Սամվել Բաբայան

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցազրույց ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ։

- Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Ալիեւի հայտարարություններին, նշել է, որ նա ոչ միայն սպառնում է, այլեւ արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն։ Դա արտահայտվում է նաեւ նրանով, որ Ալիեւը մտադիր չէ համաձայնել ռուս խաղաղապահների գործունեության երկարաձգմանը։ Փաշինյանը նաեւ հայտարարում է, թե խաղաղապահների ժամկետն «ինքնաբերաբար» է երկարացվելու։ Ինչպե՞ս հասկանալ այս իրարամերժ հայտարարությունները, Ձեր կարծիքով՝ ի՞նչ զարգացումներ կարող են լինել, եթե Ալիեւն առարկի խաղաղապահների ժամկետը երկարաձգելուն։

- «Ինքնաբերաբար» երկարացնել-չերկարացնելը, իմ կարծիքով, կախված կլինի Ռուսաստանի իրավիճակից։ Ռուսաստանը տնտեսական մի շարք պլաններ ունի՝ Թուրքիայի հետ կապված, գազի հետ կապված, Թուրքիայում հացահատիկի մեծ պահեստներ է սարքում, տնտեսական կախվածությունն այնքան մեծ կարող է լինել, որ նժարին դրված լինի՝ Ղարաբա՞ղն է պահում, թե՞ իր շահերը։ Երկրորդ․ ինչ կլինի, եթե խաղաղապահները դուրս գան։ Կարծում եմ, որ ղարաբաղցիք ավելի շուտ դուրս կգան, քան այդ զորքերը, եթե, իհարկե, այս վիճակում մնանք։ Իսկ եթե խելքներս գլուխներս հավաքենք եւ լծվենք ինքնապաշտպանության, ապա ոչ մի բան էլ չի լինի։

- Իսկ դա հնարավո՞ր է, եթե երկկողմ պայմանավորվածությունների օրակարգում ապառազմականացման խնդիրն է դրված, եւ այլեւս Հայաստանից Արցախ զինծառայողներ չեն մեկնում։ Միայն տեղի ուժերով հնարավո՞ր է Ձեր մատնանշած ինքնապաշտպանությունը կազմակերպել։

- Տեղի ուժերն են, թե այլ ուժեր, ես պնդում եմ, որ մենք իրավունք ունենք ինքնապաշտպանության։ Արցախի ժողովրդից ոչ մեկը չի կարող այդ իրավունքը վերցնել, ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւս սահմանված է, որ եթե մի ազգի, ժողովրդի վտանգ է սպառնում, ապա նա իրավունք ունի ինքնապաշտպանության, որից եւ մենք օգտվում ենք։ Երբ քաղաքական որոշում կայացվի, այն ժամանակ կխոսենք։ Հարցնում եք՝ հնարավո՞ր է եղած մարդկային ռեսուրսներով, ես ասում եմ՝ այո, հնարավոր է թե՛ եղածով, թե՛ այն մարդկանցով, որոնք ժամանակին դուրս են եկել Արցախից ոչ միայն պատերազմի, այլեւ վատ սոցիալական կյանքի պատճառով։ Պետք է մոբիլիզացիա։ Հաջորդը՝ պետք է շարժվել Արցախի ճանաչման իրավական ճանապարհով, որի մասին Ձեզ հետ խոսել ենք բազմիցս, եւ վերականգնել 100 տարվա անօրինականությունները, որոնք արել են Արցախի գլխին։

- Ձեր խոսքից կարելի է հասկանալ, որ Արցախում ռուսական զորախմբի մնալու հարցը կախված է ոչ այնքան Հայաստանից ու Ադրբեջանից, որքան Ռուսաստանից ու Թուրքիայից։

- Թուրքիայի եւ Ադրբեջանի կապը կամ կախվածությունը բավականաչափ մեծ է, Թուրքիան իր տնտեսական ծրագրերի գերակշիռ մասն իրականացնում է Ադրբեջանի տարածքով՝ Կենտրոնական Ասիա, Ռուսաստան եւ այլն։ Գազի, նավթի հոսքը, տրանզիտ գումարները, որ Ադրբեջանից հոսում են Վրաստանով Թուրքիա, դա արդեն իսկ թույլ չի տալիս, որ Թուրքիան շահագրգիռ կողմ չներկայանա եւ չպաշտպանի ադրբեջանական շահը։ Չմոռանանք, որ բոլորովին վերջերս Թուրքիան հայտարարեց, որ Ադրբեջանն իր համար «կարմիր գիծ» է, այս իրավիճակում մեզ գցենք «Մարոյի բախչեքը» եւ ասենք, թե ոչինչ չի՞ կարող Թուրքիան անել։

- Վերադառնալով Փաշինյանի՝ կառավարության վերջին նիստում հայտնած մտքին, թե ռուս խաղաղապահների ծառայության ժամկետը երկարաձգվելու է «ինքնաբերաբար»։ Բայց 2020 թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության չորրորդ կետում արձանագրված է, որ՝ այո, 5 տարի հետո ավտոմատ կերկարացվի, «եթե կողմերից որեւէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»: Սոչիում գուցե Պուտին-Փաշինյան գաղտնի պայմանավորվածությո՞ւն է եղել, որ պետք է շրջանառել նման թեզ, որ 3 տարի հետո իրագործենք։

- Այո, ես համարում եմ, որ նման խոսակցություն եղել է, որ, ինչպես Դուք եք ասում, երկարացվելու է, ու վերջ։ Ուշադրություն դարձրեք, երբ «Վալդայ» ակումբում Պուտինը հայտարարեց, թե հանդիպելու են Սոչիում, հարցեր կան լուծելու, Ալիեւը գնաց եւ ասաց, որ Ղարաբաղի հարցը նոր չենք լուծել, թեման փակեք, նա էլ գլխով է անում, ու էլ չեն խոսում․ սա ինչպե՞ս կմեկնաբանեք։ Խնդիրն այն է, թե 3 տարի հետո կախվածության մակարդակն ինչպիսին կլինի, ինչ վիճակում կլինի Ռուսաստանը թե՛ Ուկրաինայի ճակատում, թե՛ առհասարակ։ Հիմա մենք պիտի հույսներս դնենք, որ լա՞վ կլինի, թե՞ զբաղվենք մեր երկրի պաշտպանությամբ։

- Մեր իշխանությունները ո՛չ մեկն են անում, ո՛չ մյուսը, հատկապես վերջին շրջանում հակառուսական տրամադրություններ գեներացնելու չեմպիոնատ են՝ հայտարարություններ եւ այլն։

- Դա արդեն իրենց գործն է, ով ուզում է, թող հակառուսական, հակաամերիկյան, հակաեսիմինչական հայտարարություն անի, բայց պետք է հայ լինել ու քո շահերն առաջ տանել։ Թե չէ՝ հույսով ապրել, իսկ վերջում ասել, որ մեզ խոստացել էին, բայց չստացվեց, կնշանակի խաղալ ամբողջ ժողովրդի ճակատագրի հետ։ Դրա համար եմ ասում՝ խելքները պիտի հավաքեն ու պաշտպանական հարցերը նորմալ լուծեն, ինչը դեռ չեն անում։

- Փաշինյանն Ադրբեջանի նախագահին պահեստային առաջարկ է արել․ «Եթե Բաքուն ամեն կերպ պնդում է, որ Հայաստանը պետք է միջանցք տա, ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել, որն ընդունելի կլինի Ադրբեջանի համար՝ առանց միջանցքի»։ Ի՞նչ հասկանալ սրա տակ։

- Ես այդ մտքի տակ հասկացել եմ, որ թող Բաքուն ավելի փափուկ առաջարկ անի, քան միջանցքն է, բայց ես չեմ կարծում, թե Ադրբեջանը կհամաձայնի, քանի որ իր նպատակը հենց միջանցքն է, որ Հայաստանը հայտնվի բլոկադայում, որովհետեւ, եթե Մեղրիով միջանցք ես տալիս, ինքը կապվում է Թուրքիայի հետ, ու դու չես կարող այլեւս իրեն խոչընդոտել։ Իսկ այս ցանկությանը կարելի է ընդդիմանալ միայն հզոր բանակի միջոցով, մնացած առաջարկներով հարց չես լուծի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 639 անգամ
Լրահոս
Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am