Իրավական «հիմքեր» են փորձում գտնել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսպես կոչված, հնարավոր «խաղաղության պայմանագիրը» ներկա փուլում ամենաքննարկվող թեմաներից մեկն է, եթե ոչ ամենաքննարկվողը: Այս կոնտեքստում նշվում է, որ իշխանությունները փաստացի ձեռքները լվանում են Արցախից, ինչը սկզբունքորեն չեն թաքցնում նաև Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը: Ավելին, վերջիններս անընդհատ շեշտում են, թե Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել են դեռևս նախկին իշխանությունները՝ ստորագրելով Ալա-Աթայի հռչակագիրը և մտնելով ԱՊՀ կազմ (խոսքն այն մասին է, որ այդպիսով ճանաչվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը)։ Այն, որ նման «փաստարկն» իրավական տեսանկյունից բացարձակ սնանկ ու հիմնազուրկ է, ոչ մեկ անգամ նշել են բազմաթիվ մասնագետներ:

Ավելին, ՀՀ իշխանությունների կողմից որևէ փաստաթղթի ստորագրում, որը Արցախը կհանձնի Ադրբեջանին, ուղղակի կհակասի ՀՀ անկախության հռչակագրին, որտեղ հստակ ամրագրված է, որ ՀՀ-ն ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը, ինչը վավերացվել է 1990 թվականին Գերագույն խորհրդի կողմից։ Բանն այն է, որ անկախության հռչակագիրը պետության հիմնադիր փաստաթուղթն է և հիմք է հանդիսանում ՀՀ Սահմանադրության համար, ավելին, պատահական չէ, որ ՀՀ Սահմանադրությունը սկսվում է հենց Անկախության հռչակագիրը վկայակոչելով։ «Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում իշխանությունները ևս հիանալի հասկանում են այս ամենը։


Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայումս ստեղծվել է մի, այսպես կոչված, «աշխատանքային խումբ», որը աշխատում է «խաղաղության պայմանագիր» կոչվածի իրավական հատվածի վրա՝ փորձելով տարբեր սահմանադրական «լազեյկաներ» գտնել՝ այն հարմարեցնելով իրենց քաղաքական քիմքին, ու հավանական փաստաթղթի ստորագրման համար իրավական «հիմքեր» ստեղծել։ Մեր տեղեկություններով, այդ «հանձնաժողովում» ընդգրկված են Փաշինյանի իշխանությանը սպասարկող մի շարք իրավաբաններ, որոնք արդեն լծվել են գործի։

Ի դեպ, թերթի հետ զրույցում մի քանի հայտնի իրավաբաններ և սահմանադրագետներ նշել են, որ նշյալ թեմայով Փաշինյանի և նրա թիմի կողմից տիրաժավորվող թեզերը հակասահմանադրական են և իրավական ոչ մի ուժ չեն կարող ունենալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 323 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am