«Թոխմախներին» ոչնչացնելու միակ ճանապարհը

Ազգային ժողովի հերթական քառօրյայի մեկնարկը <<թոխմախային>> էր: Լրագրողներին վրդովվեցրել է Հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի անկրթության հերթական դրսեւորումը: Ազգային ժողովի դարպասների մոտ լրագրողները բողոքի ակցիա կանցկացնեն՝ պահանջելով պատժել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին, իսկ խորհրդարանի ներսում ուղղորդող հարցերով Սեդրակյանի կուսակից գործընկերներից այսօր պահանջում էին դատապարտող հայտարարություններ, ինչը, հակառակ սապասումներին, տեղի չունեցավ: Հակառակը, եղան նույնիսկ արդարացնող ճառեր, օրինակ Սեդրակյանից կալիբրով չզիջող Սամվել Ալեքսանյանը ոչ ավել, ոչ պակաս, ասաց, թե Մհերն էդ տղեն չի, որ լրագրող վիրավորի.«Իմ ընկերը չի վիրավորել, իմ ընկերոջը դուք ջզայնացնում եք, անկապ հարցեր եք տալիս:Եթե իմ ընկերը մի վատ բան արած լինի, ամոթ չի, ես ներողություն կխնդրեմ դրա համար: Նա հայհոյանք չի տվել, դուք դավադիտ եք անում մարդու, հերիքա, ինձ էլ եք արդեն դավադիտ արել, վայ»,- վերջում լրագրողների հարցերից ափերից դուրս եկավ նա: Գրեթե նույնը կրկնեց Սեյրան Սարոյանը՝ պնդելով, թե .<<Մհերը չի վիրավորել>>:Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովում Թոխմախի Մհերը, տեսնելով լրագողների հոսքը, ասել էր՝ «Էս ի՞նչ նախիր ա»: Լրագրողներից մեկը հորդորել էր չվիրավորել իրենց, նման պիտակներով չխոսել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, սակայն պատգամավորը զայրացել էր և անգամ հայհոյել լրագրողներին:Լրագրողական հանրույթը որոշել է էթիկայի նորմերը խախտած պատգամավորի հարցով ԱԺ Էթիկայի հարցերով հանձնաժողովին դիմում հանձնել: Միայն ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր, որ նիստի ժամանակ իր մտահոգությունը հայտնեց լրագրողների հանդեպ էթիկայի կանոնների խախտման կակապցկությամբ և հրապարակավ հանդես եկավ նման դեպքերի հանդեպ դատապարտող հայտարարությամբ։ << Ի դեմս լրագրողների, գործ ունենք հանրությանը մեզ հետ կապող և մեզ հանրության հետ կապող կարգավիճակ ունեցող մարդկանց հետ, և իմ կոչն է և հորդորն է ԱԺ բոլոր պատգամավորներին, որպեսզի լրագրողների հետ հարաբերություններում պահպանենք պատգամավորական էթիկայի կանոնները»,-հորդորեց Փաշինյանը, ասելով, որ նման միջադեպերը ազդում են ոչ միայն Ազգային ժողովի հեղինակության վրա, այլև ուղղակիորեն խոչընդոտում է լրագրողական գործունեությունը։ Արձագաքնեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը։ «Մենք ևս դատապարտում ենք, պարոն Փաշինյան, և, միանալով Ձեզ, ուզում ենք կոչ անել որ բոլորս և այս դահլիճում, և այս դահլիճից դուրս, ոչ միայն պատգամավորները լրագրողնրի հետ շփվելիս, այլև լրագրողները շփվելիս պատգաավորների հետ, այլև բոլորը, ովքեր մասնակցում են պառլամենտական, քաղաքական գործընթացներին, իրար հետ շփվելիս պահպանեն էթիկայի կանոնները։ Սա ընդհանուր կանոն է բոլորի համար»։ Այն, որ Սեդրակյանը չափն անցել է, դա անվիճելի է: Բայց մի՞թե առաջին անգամն է, որ նա իրեն նման կերպ է պահում: Դեպքերն այնքան շատ են, որ դրանց հաշիվ չկա ու դժվար է հիշել, թե որերորդ դեպքն է, երբ Թոխմախի Մհերը լրագրողների հետ նման վարք է դրսեւորում: Մինչդեռ փակ շղթայի պես բոլոր դեպքերը եկել ու հանգել են ելակետին ու ունենք այն, ինչ ունենք, որեւէ մականունավոր եւ հատկապես Թոխմախի Մհերին էթիկայի հանձնաժողովներով չես վախեցնեի, առավել եւս ամոթանք չես տա, որից պատգամավորը կդաստիրակավի ու կբարեկրթվի, եթե չկա վերեւների <<զսպվելու>> հրահանգը: Մյուս կողմից՝ լրագրողներս կարող ենք կոպիտ ասած ընդհանրապես մարդահաշիվ չանել նման օրենսդիրներին:Մեծ հաշվով Մհեր Սեդրակյանը մեկն է ԱԺ տասնյակ կոճակ սեղմողներից, որը ոչ ինտելեկտ ունի, ոչ գիտելիք, ոչ էլ հանրօգուտ գործ է անում Այդպիսիների գոյությունը կարելի է նույնիսկ չնկատել: Մինչդեռ մեր իրականության մեջ նա դարձել է կարկառուն կերպար , քանի որ նրա տեսակը ցավալիորեն դարձել է մամուլի մեծ պահանջարկ ստեղծող գործոն, հետեւաբար ժամանակն է, որ ինչպես ստեղծել ենք նրանց, այնպես էլ ոչնչացնենք, որովհետեւ միեւնույն է ամենամեծ սկանդալի դեպքում էլ իշխանական համակարգը նրանց չի դավաճանում: Անի Սահակյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am