«ԳԱԶելներ»-ին կփոխարինեն ավտոբուսները
«Ամեն ինչ արվելու է հասարակական տրանսպորտի սակագինը չթանկացնելու համար: Այս պահին գնի հաշվարկ խորհրդատուի կողմից չի ստացվել:Բնական է, որ երթուղային ցանցի վերջնական չափորոշիչների սահմանումից հետո է հնարավոր հաշվել այդ ցանցի իրագործման ծախսերը, եւ որպես հետեւանք նաեւ ուղեւորափոխադրման գինը: Մենք համոզված ենք, որ տրանսպորտի սակագինը չպետք է լինի բարձր կամ ցածր, այն պետք է լինի արդար եւ հասանելի, եւ այդ առումով ամեն ինչ անելու ենք, որպեսզի առանց սակագնի բարձրացման, որոշակի կառուցվածքային փոփոխություններով կարողանանք իրականացնել այս բարեփոխումները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը «Տրանսպորտային բարեփոխումների գործընթացի պարտադիր մաս է կազմելու, սակայն էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրումը: Այն կարեւորագույն հիմնական բարեփոխումների բաղադրիչներից մեկն է լինելու:Նոր երթուղային ցանցում չեն լինի «ԳԱԶելներ», դրանք փոխարինվելու են միջին եւ մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով»,-հավելեց նա:
