Ռուսաստանն աննախադեպ արտագաղթի շեմին է. Stratfor (Տեսանյութ)
Stratfor ամերիկյան վերլուծական կենտրոնի փորձագետները ենթադրում են, որ Ռուսաստանում առաջիկայում կգրանցվի անցած 20 տարում արտագաղթի ամենախոշոր ալիքը: Երկիրը լքում են բարձրորակ մասնագետներ, ինչը չափազանց ծանր ազդեցություն կգործի տնտեսական և քաղաքական կյանքի վրա: Stratfor-ի զեկույցի համաձայն, հետզհետե ավելի մեծ թվով ռուսաստանցիներ են մտածում հեռանալու մասին, ինչը բացատրվում է իրական եկամուտների անկման և օրըստօրե ընդգծվող սոցիալական շերտավորման հանգամանքներով: Ռուսաստանցի բարձրորակ և երիտասարդ մասնագետներից շատերը հայրենիքում հեռանկար չեն տեսնում: «Ուղեղների արտահոսքը» ռուսաստանյան տնտեսությանը երկար տարիներ վնաս կհասցնի: Կրթության և առողջապահության ոլորտների ճգնաժամը կշարունակվի: Այդ ընթացքում նորարարական ընկերությունների և ծրագրերի մեծ մասը Ռուսաստանից կտեղափոխվի արտերկիր, անխուսափելի կլինի մասնավոր ձեռներեցության կրճատումը: Stratfor-ի փորձագետների փոխանցմամբ, Ռուսաստանի երիտասարդության կեսը հոգեբանորեն պատրաստ է լքել երկիրը: Արտագաղթելու գաղափարով հետաքրքրված մարդիկ չեն մերվում Ռուսաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտների թուլության և անպիտանիության հետ: Բացի այդ, նրանք չեն վստահում Ռուսաստանի իրավապահներին և արդարադատության համակարգին: Նրանց մտահոգում են օրենսդրության խստացումը և համացանցի սահմանափակումները: Ըստ Stratfor-ի, արտագաղթի հասցրած վնասը տարեկան կարող է կազմել 1․5 տրիլիոն դոլար: Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում
