«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» խմբակցությունում երեկ թեժ քննարկում է ծավալվել խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու հարցով: Խմբակցությունը որոշել է կրկին մասնակցել նիստերին, հատկապես այն բանից հետո, երբ անցած շաբաթ «Պատիվ ունեմ» խմբակցությունը «բացեց ճանապարհը»․ նրանք ներկա էին գտնվել ԱԺ քվեարկությանը:
Հիշեցնենք, որ մանդատներից զրկելու հիմքը քվեարկությունների կեսից ավելիից բացակայությունն է: «Հայաստան»-ում տրամադրություններն անփոփոխ են` ովքեր ի սկզբանե կողմ էին խորհրդարան գնալուն, պնդել են, որ անիմաստ է նիստերին չմասնակցելը, ովքեր դեմ էին, պնդել են իրենցը: Միասնական որոշում չի ընդունվել, ավելի ճիշտ՝ որոշել են. ով համարում է, որ ճիշտը մասնակցությունն է, թող մասնակցի, ով` ոչ, կարող է չգնալ խորհրդարան: Եկող շաբաթ մեկնարկող քառօրյային, փաստորեն, ընդդիմադիր շարքերն այլեւս դատարկ չեն լինի»:
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը