«Սամվել Կարապետյանի ՀԷԿ-ի համար «Վալլեքսի» ու Կարապետյանի շահերն են բախվելու».Առավոտ

Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը պատրաստվում է Լոռու մարզում Դեբեդ գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցել: Այսօր կառավարությունը հավանություն կտա «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի եւ «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ, ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջեւ կնքվող` Լոռու մարզում 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագրին: ՀԷԿ-ի կառուցապատողը «Դեբեդ հիդրոն» է, որը հիմնադրել է «Էներգոինվեստ հոլդինգը», որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է Սամվել Կարապետյանին եւ նրա ընտանիքի անդամներին: Նախագծով սահմանվում է՝ կայանի կոմերցիոն շահագործման ամսաթվից 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում կառավարությունը երաշխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տարեկան 500 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի գնում: Այս նախագծում նշված չէ, թե ՀԷԿ-ի կառուցման համար որքան գումար է ներդրվելու, երբ է մեկնարկելու շինարարությունը, եւ երբ է կառուցապատման ավարտը: «Էկոլուր» կազմակերպության ղեկավար, բնապահպան Ինգա Զառաֆյանն «Առավոտի» հետ զրույցում այս ՀԷԿ-ի վերաբերյալ ասաց, որ դեռ տեխնիկական նախագիծը չկա, որպեսզի գնահատվի դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, սակայն հաշվի առնելով, թե Հայաստանում ինչ հայեցակարգ է գործում, ինչպիսի նախագծերով են ՀԷԿ-երը կառուցվում, ապա հավանականությունը մեծ է, որ եւս մեկ ՀԷԿ կավելանա, որը վնասներ է հասցնելու շրջակա միջավայրին: Տիկին Զառաֆյանի դիտարկմամբ՝ առայժմ պարզ չէ, թե ընկերությունը որքան ջուր պետք է վերցնի գետից, թողքը որքան է լինելու. սա հստակ կլինի, եթե ընկերությունը հրապարակի նաեւ տեխնիկական նախագիծը: «Շնող» ՀԷԿ-ը պետք է կառուցվի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության առաջարկած եւ կառավարության կողմից հաստատված հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգով: Զառաֆյանի ներկայացմամբ՝ այս հայեցակարգում չկան այն դրույթները, որոնք լիարժեք կապահովեն ՀԷԿ-երի այնպիսի շահագործում, որոնք շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցություն կթողնեն. «Մենք անընդհատ ասում ենք՝ պետք է պահպանենք մեր գետերի էկոհամակարգը, բալանսը, շրջակա միջավայրը, որովհետեւ եթե էկոհամակարգը կորցնենք, ապա կարող ենք բնական ռեսուրսներն էլ կորցնել: Նախարարության հայեցակարգում այս մոտեցումները գործնականորեն չկան: Այսինքն՝ արդեն իսկ հաստատված է, որ հիդրոէներգետիկան մեծ ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա, հատկապես գետերի վրա: Մեր գետերը մեծ ծանրաբեռնվածության տակ են, գետերը խեղդվում են հիդրոէներգետիկայից: Խոսքը հիմնականում փոքր ՀԷԿ-երի մասին է, դրանք վիրուսի նման տարածվում են: Հիմա 183 փոքր ՀԷԿ կա Հայաստանում, որոնք ջուրը միկրոբների նման վերցնում են, ու գետերը չեն դիմանում»: Զառաֆյանն ասաց, որ իրենք բնապահպաններով ժամանակին իրենց առաջարկություններն են ներկայացրել, որ ՀԷԿ-երի ազդեցությունները պետք է այլ կերպ գնահատվեն, որոշակի ռիսկերը գնահատված չեն, եւ հայեցակարգը պետք է լրացվի, հետո բնապահպանության նախարարությունն է ներկայացրել, սակայն կառավարությունը մերժել է: «Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ ՀԷԿ-երի շատ վատ նախագծեր են կազմվում, սխալ է հաշվարկվում էկոլոգիական թողքը, որը պետք է ապահովի գետի նորմալ էկոհամակարգը, հաշվարկները սխալ են: Քանի ամիս է՝ նախարարությունը առաջարկում է նոր ձեւով հաշվարկել էկոլոգիական թողքը, որը մեզ կրկին չի բավարարում, բայց նաեւ սա դեռ չի ընդունվում: Սա բարձր ռիսկային ազդեցություն է թողնում»: Տիկին Զառաֆյանն ասաց, որ փոքր ՀԷԿ-երը կառուցվում են հիմնականում որեւէ համայնքում, ՀԷԿ-երը գետը խողովակների մեջ են վերցնում, եւ չկա մի համայնք, որտեղի բնակիչները չբողոքեն, որ իրենց հողերը անջրդի են մնում ՀԷԿ-երի պատճառով, այսինքն՝ ոռոգման ջրի խնդիր են ունենում: Բնապահպանի խոսքերով՝ ՀԷԿ-երի մյուս ազդեցությունն էլ վերաբերում է նրան, թե լանդշաֆտի եւ անտառների վրա ինչպես կազդի՝ որքան անտառ պետք է հատվի, ինչպես պետք է վերականգնվի, ամբողջը պետք է հաշվի առնվի, ինչը չի արվում. «Մենք դեմ ենք «դամբաների»՝ պատնեշների կառուցմանը, մենք կարծում ենք, որ «դամբաների» ազդեցությունը մինչեւ վերջ գնահատված չէ: Պետք է հաշվարկվի՝ իրո՞ք մեզ այդքան էլեկտրաէներգիայի արտադրություն է պետք, եւ պետք է վնասները հաշվարկեն: Վնասները մեզ մոտ ընդհանրապես չեն հաշվարկում, ոչ ոք չի ուզում հաշվարկել, իսկ դա շատ կոնկրետ եւ մեծ թիվ կարող է լինել»: Մանրամասները՝Առավոտ օրաթերթում

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am