Ի՞նչ անել, որ Ալիևն այլևս երբեք չայցելի Արցախ

Կոպտորեն խախտելով «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» Արցախի Հանրապետության 2022թ. փետրվարի 18-ի օրենքը՝ օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը, առանց Արցախի Հանրապետության վարչակազմի գրավոր թույլտվության, 2022թ. նոյեմբերի 8-ին այցելել է ադրբեջանական զինված կազմավորման ստորաբաժանումների կողմից օկուպացված Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածք՝ քաղաք Շուշի, որտեղ կրկին հոխորտացել ու մի շարք սպառնալիքներ է հնչեցրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հասցեին, մասնավորապես՝
• «Հայաստանում ռեւանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում. Հայաստանում գլուխ են բարձրացնում ուժեր, շրջանակներ, որոնք չեն ցանկանում համակերպվել պատերազմի արդյունքների հետ։ Հայաստանը լիովին չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը, ամբողջությամբ չի դուրս բերել իր զինված ուժերը Ղարաբաղից, մեզ չի տրամադրել Զանգեզուրի միջանցքը և պարբերաբար ռազմական սադրանքներ է իրականացնում մեր դեմ։ Իհարկե, մենք պետք է պատրաստ լինենք ու պատրաստ ենք։»:
Ակնհայտ է, որ Իլհամը զգուշանում է և շատ լավ գիտի, որ արցախահայությունը, հայ ժողովուրդը երբեք չի համակերպվելու իրերի ստեղծված դրության հետ, այն է՝ իր տարածքների կորստի հետ: Հայաստանի զինված ուժերն Արցախից դուրս բերելու մասին հայտարարությունը ուղիղ մանիպուլացիա է, քանի որ ՀՀ-ն Արցախում չունի զինված ուժեր, իսկ Արցախի Հանրապետությունը, որպես դե ֆակտո պետություն, միջազգային իրավական ակտերով իրավունք ունի ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք ինքը նպատակահարմար է համարում՝ ապահովելու իր անվտանգությունը: Խոսքս մասնավորապես վերաբերում է 1933թ. դեկտեմբերի 26-ին ամերիկյան 20 պետությունների կողմից Մոնտեվիդեոյում ընդունված «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» կոնվենցիային: Համաձայն նշված կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ «Պետության քաղաքական գոյությունը կախված չէ մյուս պետությունների ճանաչումից։ Նույնիսկ ճանաչումից առաջ պետությունն իրավունք ունի պաշտպանելու իր ամբողջականությունն ու անկախությունը,…»: Զանգեզուրի միջանցքն իրենց տրամադրելու մասին հայտարարությունը կրկին մանիպուլացիա է: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» հասկացության մասին: Որպեսզի «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը չարմատավորվի դիվանագիտական բառապաշարում, ի դեպ թե՛ ներսում, և թե՛ դրսում, առաջարկում եմ չօգտագործել օկուպանտ Ադրբեջանի սուլթանի կողմից շրջանառության մեջ դրված այդ հասկացությունը, այլ օգտագործել «ճանապարհ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզով» ձևակերպումը:
«պարբերաբար ռազմական սադրանքներ է իրականացնում մեր դեմ։»

Այս առումով հարկ է նշել հետևյալը. փոխանակ հայկական կողմն այս մասին պարբերաբար բարձրաձայնի, Իլհամ Ալիևն է խոսում սադրանքների մասին: Օկուպանտ Ադրբեջանն իր ապօրինի պահանջներն առաջ տանելու համար պարբերաբար դիմում է ուժի կիրառման Արցախի և Հայաստանի հանրապետությունների նկատմամբ, ինչը Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի տասը սկզբունքներից մեկի՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է:

• «Ղարաբաղը մեր հողն է. Այնտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված է նրանց գտնվելու ժամկետը, և եթե նրանք (հայերը – Ս. Հ.-Ջ.) իրենց հույսը դրել են ինչ-որ մեկի վրա, ապա նորից բախվելու են ողբերգության։»:

Ակնհայտ սուտ և կեղծ հայտարարություն: Բնականաբար Արցախը երբեք չի եղել և այժմ էլ չի հանդիսանում այսպես կոչված ադրբեջանական հող: Մի քանի տասնյակ դարերի պատմություն ունեցող թե՛ իրավական և թե՛ պատմական անառարկելի փաստերը վկայում են, որ Արցախը եղել է հայկական հող:
«եթե նրանք (հայերը – Ս. Հ.-Ջ.) իրենց հույսը դրել են ինչ-որ մեկի վրա, ապա նորից բախվելու են ողբերգության» հայտարարությամբ օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևն ուղիղ և բաց տեքստով սպառնալիք է հնչեցրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հասցեին, ինչը միջազգային իրավունքի տասը սկզբունքներից մեկի՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է:

• «Ի՞նչ են անում հայկական զինված ուժերը Ղարաբաղում. Մեր համբերությունն անսահման չէ, և ես ևս մեկ անգամ ուզում եմ զգուշացնել, որ եթե այդ պարտավորությունը չկատարվի, ապա Ադրբեջանը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր։»:

Այս հայտարարությամբ օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը կրկին ուղիղ և բաց տեքստով սպառնալիք է հնչեցրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հասցեին, ինչը միջազգային իրավունքի ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է:

• «Երկու տարի է, ինչ մենք ձեռք չենք տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակը շարժվող մեքենաներին։»:
Սրանով Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ցանկացած պահի կարող է խաթարել Լաչինի միջանցքով իրականացվող բնականոն երթևեկությունը: Սա կրկին ուղիղ և բաց տեքստով հնչեցված սպառնալիք է ուղղված Արցախի և Հայաստանի հանրապետություններին, ինչը միջազգային իրավունքի ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է:
• «Սեպտեմբերի 13-14-ի գործողություններից հետո Ադրբեջանի զինված ուժերը տեղակայվել են հայ-ադրբեջանական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում։ Հայաստանը պետք է լավ իմանա, թե դա ինչ է նշանակում։ Այսօր այս ռազմավարական բարձունքներից մենք մեր աչքերով տեսնում ենք Կապան, Գորիս, Ջերմուկ քաղաքները։»:
Այս հայտարարությամբ օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը կրկին ուղիղ և բաց տեքստով սպառնալիք է հնչեցրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հասցեին, ինչը միջազգային իրավունքի ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է:
• «Հայաստանի որոշ օտարերկրյա հովանավորներ ուզում են մեզ ինչ-որ բանում մեղադրել: Ես պատասխանել եմ նաև նրանց: Եթե նրանք նորից ինչ-որ բանի մասին կկանչեն (Если они еще будут кукарекать о чем-то), ապա նորից կպատասխանեմ: Դա ինձ չի կանգնեցնի:»:
Այս հայտարարությամբ Իլհամ Ալիևն, ըստ երևույթին, նկատի ունի Եվրոպական խորհրդարանին: Բանն այն է, որ 2021 և 2022 թվականների ընթացքում Եվրոպական խորհրդարանն ընդունել է չորս բանաձևեր, որտեղ մասնավորապես արձանագրել է հետևյալը՝
1. Եվրոպական խորհրդարանը պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ գերիներին՝ զինվորական և քաղաքացիական, որոնք կալանավորված են հակամարտության ընթացքում և դրանից հետո, և որ Ադրբեջանը հետագայում ձեռնպահ մնա կամայական ձերբակալություններից, (2021թ. մայիսի 19-ի բանաձև),
2. ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա. կոչ է անում արագ վերադառնալ իր միջնորդական դերին, (2022թ. փետրվարի 17-ի բանաձև),
3. հայկական մշակութային ժառանգության ջնջումը հանդիսանում է հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և ատելության համակարգված, պետական մակարդակով ադրբեջանական իշխանությունների կողմից խրախուսվող հայատյացության քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, ներառյալ անմարդկայնացումը, բռնության հերոսացումը և տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որը սպառնում է խաղաղությանը և անվտանգությանը Հարավային Կովկասում, (2022թ. մարտի 9-ի բանաձև),
4. 44-օրյա պատերազմը հրահրել է Ադրբեջանը, ինչը հիմնովին փոխել է Հարավային Կովկասում քաղաքական, ռազմավարական և օպերատիվ իրավիճակի ստատուս քվոն՝ հանգեցնելով հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր տեղահանվածների, Ադրբեջանաարցախյան հակամարտությունը չի կարգավորվել,
Լեռնային Ղարաբաղ գազ մատակարարելու հիմնական խողովակաշարը վնասվել է և 2022 թվականի մարտի 8-ին վիճելի տարածքը մնացել է առանց էներգակիրների հասանելիության, (2022թ. հունիսի 8-ի բանաձև):

• «Հայաստանը պետք է իմանա, որ ոչ թե Հայաստանի ինչ-որ հովանավորի հայտարարությունն է մեզ պահում ներկա շրջանակներում, այլ մեր սեփական քաղաքականությունը։ Մենք ոչ մեկից չենք վախենում, ոչ մեկից չենք զգուշանում: Եթե ինչ-որ մեկից վախենայինք, երբեք չէինք սկսի Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը:»:
Այս հայտարարությամբ օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևն ի լուր բոլորի բացահայտ հայտարարել է, որ ադրբեջանաարցախյան երրորդ պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը:
Իլհամ Ալիևի վերոնշյալ՝ միջազգային իրավական ակտերի պահանջները կոպտորեն ոտնահարող, հակահայկական հայտարարություններն անառարկելիորեն վկայում են, որ զուր են և սին այն հույսերը, թե խաղաղության պայմանագրի կնքմամբ Ադրբեջանը կդադարեցնի ռազմատենչ հռետորաբանությունը, դրան հաջորդող զինված սադրանքները և հնարավոր կլինի նրա հետ ունենալ համատեղ խաղաղ գոյակցություն: Արցախի և Հայաստանի հանրապետությունների՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները բռնազավթումից ազատագրելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝
1. համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը էքզիստենցիալ կամ գոյութենական սպառնալիք է հայկական զույգ հանրապետություններում ապրող հայության համար:
2. հայրենատեր գործունեության հետագիծ ու սիստեմատիկ կրթություն և պետական կառավարման ոլորտի փորձառություն ունեցող անհատներից ձևավորել Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային, պետական շահերը սպասարկող Հայաստանի Հանրապետության վարչակազմ:
3. Կարգավորել, վերականգնել և ամրապնդել Հայաստանի Հանրապետության հարևանների, բարեկամների, դաշնակիցների և ռազմավարական դաշնակիցների հետ առաջացած խնդիրները:
4. Վերականգնել, վերազինել և արդիականացնել Հայաստանի և Արցախի հանրապետությունների զինված ուժերը:
5. Ուժի միջոցով վերականգնել Արցախի և Հայաստանի հանրապետությունների դե յուրե տարածքային ամբողջականությունը:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ

դիտվել է 1439 անգամ
Լրահոս
Իրանը հնարավորություն ունի համաձայնության հասնելու Միացյալ Նահանգների հետ Թրամփը Պենտագոնից ստացել է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների ցանկը ԱՄՆ ուժերը մեծացնում են ռազմական ներկայությունը Արաղչին Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ «Ալեն Սիմոնյա՛ն, այս պատկերը նայիր ու տես՝ ինչ է քեզ սպասվում»․ Զարուհի Փոստանջյան (video) Զելենսկին բացառել է հանդիպման հնարավորությունը 1 ամիս է՝ Արտաշիսյան փողոցի շենքի նկուղային հարկում ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղը ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին Էրդողանը պատրաստակամություն է հայտնել միջնորդել Իրանի և Միացյալ Նահանգների միջև Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով «Նիկոլի հետ հանդիպման ժամանակ սպաները խոր զզվանք են ապրել»․ պահեստազորի գնդապետ (video) ՌԴ-ն համաձայնել է մինչև փետրվարի 1-ը զերծ մնալ Ուկրաինային հարվածելուց՝ Թրամփի խնդրանքով. Պեսկով Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը կքննի Կարեն Ֆարխոյանը․ փաստաբան «Էնքան ա իրան խայտառակել, որ իր ընտրողներն ասում են՝ երբ ենք պրծնելու»․ իջևանցի (video) ՇՏԱՊ․ «Նիկոլը գողացել է Վարդան Ղուկասյանի կյանքը»․ Զարուհի Փոստանջյանը՝ սարսափելի փաստերով (video) Աննա Վարդապետյա՛ն, ուր է 643 միլիարդ դրամը». Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Ընդդիմություն, հիմա մի անելիք ունեք․ Նիկոլը կոշտ քայլերի կանցնի ու․․․»․Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (video) Խայտառակություն էր. Միրզոյանը դողացող ձայնով ադրբեջանցիներին համոզում էր, որ Զանգեզուրի միջանցք չկա (video) «Խայտառակ թվեր եմ ասում․ Նիկոլը 1,5 միլիարդ դոլար բաժանել է ՔՊ-ին»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Քաղաքացիները որքանով են դժգոհում Ավինյանի աշխատանքից․ «GALLUP»-ի հարցման արդյունքները (video) ՈՒՂԻՂ․ Սպասե՛ք, եկեղեցին պլան Բ ունի․ Նիկոլին անակնկալի կբերեն․ Գառնիկ Դանիելյան (video) Երկրորդ նախագահն առաջարկում է մոդել, որը թույլ չի տա որևէ քաղաքական ուժի մենաշնորհ ունենալ պետական կառավարման համակարգում. Բենիամին Մաթևոսյան Սա բացահայտ էքսպանսիա է Թուրքիայի հանդեպ և տարածքային նկրտում. Սասուն աշխարհ գոյություն չունի Իրական Հայաստանում. Վահե Սարգսյանի հեգնանքը Հայր Ռուբենն այս կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Եկեղեցու շուրջ զարգացումները հանդիսանում են ՀՀ իրավակարգի և միջազգային պարտավորություններով ամրագրված կրոնական ազատության սկզբունքների ակնհայտ խախտում. Տեր Տիրատուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am