Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շինարարի օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի շարք ներկայացուցիչների

Օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվող շինարարի օրվան ընդառաջ կազմակերպվել է միջոցառում, որին ներկա են գտնվել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով շինարարներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնահատուկ ընդգծել է մայրաքաղաքի զարգացման գործում այս ոլորտի դերը: «Հատկապես վերջին տարիներին, երբ Երևանում շինարարությունն ակտիվացել է, պետք է միասնական ջանքեր գործադրենք նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ոլորտը զարգացնելու և փորձառու կազմակերպություններ և մասնագետներ ունենալու համար, որպեսզի կարողանանք Երևան քաղաքն էլ ավելի զարգացնել: Եվ ես վստահ եմ, որ միասին կարող ենք կառուցել մեր բոլորի երազած քաղաքը: Բոլորիս մաղթում եմ, որ մեր քաղաքում երբեք չլռի շինարարական մուրճի ձայնը», - նշել է Տարոն Մարգարյանը: Շինարարի օրվա առթիվ արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու Սուրեն Թովմասյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով: Մասնագիտական օրվա առթիվ ճարտարապետության և շինարարության ոլորտում ներդրած ավանդի համար Երևանի քաղաքապետի պատվոգրի են արժանացել նաև ոլորտի մի շարք ներկայացուցիչներ: Տոնական օրվա շրջանակում շինարարներին շնորհավորել և պարգևներ է հանձնել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: ՀՀ վարչապետի շնորհակալագրով է պարգևատրվել նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի բաժնի վարիչ Հովհաննես Մեյրոյանը:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն Լուսանկարներ

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am