Շուրջ կես մլն մարդ խոլերայով է վարակվել
«Եմենում առաջացած խոլերայի համաճարակն արդեն տարածվել է գրեթե բոլոր մարզերում, և հիվանդությունը վարակել է ավելի քան 480 հազար մարդու:Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակը տեղեկացնում է, որ խոլերայի համաճարակը Եմենում տարածվել է երկրի 21 մարզերում, կա ավելի քան 480 հազար վարակակիր, որոնցից շուրջ 2 հազարն արդեն մահացել են: Մահացությունը խոլերայից եւ այլ հարակից փորլուծությամբ հիվանդություններ», - հայտարարել է հինգշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում համաճարակի տեմպը մի փոքր նվազել է, սակայն մտավախություն կա, որ այն նորից կաճի, երբ անձրևների սեզոնը սկսվի Եմենում,ասել է նա: Դյուժարիկը նաև նշել է, որ բուժաշխատողները երկրում շուրջ մեկ տարի է, ինչ չեն վճարվել, ի լրումն, մոտ 8.8 միլիոն մարդ ապրում է այնպիսի տարածքներում, որտեղ հիվանդանոցների և առողջապահական կենտրոնների լուրջ պակաս կա:
