ԱԺ դարպասն արդեն զոդում են. Փաշինյանը խաբել է. մաս 131

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի ԱԺ աշխատակազմը որոշել է անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել Ազգային ժողովի շենքի համար, եւ այդ նպատակով ԱԺ դարպասները նորից զոդում են եւ պարիսպների երկայնքով փշալար անցկացնում։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։ Այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումները տարիներ հետո իրականություն չեն դառնում:

Կհիշեք՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ հպարտ քաղաքացիների համար այսուհետ Հայաստանում փակ դռներ չպետք է լինեն, եւ նրանք կարող են խփել բացել անգամ կառավարության դուռն ու ներս մտնել, որովհետեւ ժողովուրդն է եկել իշխանության։ «Պետք է բացենք Ազգային ժողովի դռները ՀՀ քաղաքացիների առաջ: Երբ մենք բացում էինք փակ դռները, մեզ ասում էին՝ ինչո՞ւ եք դա անում. մենք ասում էինք՝ Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի քաղաքացիների առաջ փակ դռներ չեն կարող լինել, եւ Հայաստանի քաղաքացիների առաջ փակ դռներ չեն լինելու», – ասել էր Նիկոլ Փաշինյանը:


Եվ իսկապես այդ նույն օրերին բացվեցին նաեւ Բաղրամյան 26-ի դռները, ու մարդիկ սկսեցին զբոսնել նախագահական նստավայրի տարածքում, սկսեցին մտնել խորհրդարանի բակ, սակայն այդ ամենը տեւեց ընդամենը մոտ տասը ամիս: Արդեն 2019 թվականի օգոստոս ամսին Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները որոշել էին ակցիա անել խորհրդարանի մոտ, այդ օրը նրանց թույլ չտվեցին մտնել ԱԺ բակ, եւ արդեն պարզվեց, որ ԱԺ դարպասները փակ են: ԱԺ դարպասները հետագայում կոնկրետ ժամերով էին բացում, ապա միանգամից փակվեց, խստացվեց անգամ լրագրողների մուտքը, իսկ հիմա պարզվում է, որ լրացուցիչ անվտանգության աշխատանքներ են կատարվում:

Այսինքն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն ժամանակ խոսելով ժողովրդավարության մասին, հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 164 անգամ
Լրահոս
Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am