Համակարգում է իրականացվում Երևանի և Բաքվի հետ․ Զախարովա
Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության հասնելու, Հարավային Կովկասում կայունություն և բարգավաճում ապահովելու համար, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեր երկրի ակտիվ մասնակցությամբ հետևողական գործողություններ են իրականացվում նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ձևավորման ուղղությամբ՝ հասարակության, փորձագիտական շրջանակների, խորհրդարանականների միջև երկխոսությունը զարգացնելու առումով»,- ասել է նա։
