Հրդեհը տարածվում է.ինչքան տարածք է ընդգրկել այն

Օգոստոսի 10-ի երեկոյան հրդեհ է բռնկվել ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի հարակից տարածքի խոտածածկ հատվածում: Հրդեհը մեծ արագությամբ տարածվել է նաև հարակից` ՀՀ ԳՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող անտառային հատված: Այրվում է մոտ 230 հա բուսածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ծառայության, ՀՀ բնապահպանության, պաշտպանության, գյուղատնտեսության նախարարությունների, Ոստիկանության, մարզպետարանի, «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները և Արտավան գյուղի բնակիչները: Դեպքի վայր է մեկնել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած խումբը` գերատեսչության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ: Նախարարի հանձնարարությամբ հրդեհի վայրին մոտ գտնվող ՀՀ բնապահպանության նախարարության բոլոր տարածքային ստորաբաժանումների /‹‹Խոսրովի անտառ›› պետական արգելոցի,‹‹Զանգեզուր›› կենսոլորտային համալիրի, Բնապահպանական պետական տեսչության/  աշխատակիցները ժամանել են դեպքի վայր` հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու նպատակով: Հիշեցնենք նաև, որ 2017թ. հուլիսի 17-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրել էր հրաման, համաձայն որի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում իրականացնող ոչ պետական առևտրային կազմակերպությունների տնօրեններին հանձնարարվել է իրենց ենթակայության տակ գտնվող տարածքներում սահմանել շուրջօրյա հերթապահություն՝ հրդեհների բռնկումները կանխարգելելու նպատակով, կազմակերպություններում առկա հրդեհային կանխարգելիչ տեխնիկական միջոցները բերել առաջնային պատրաստվածության վիճակի և շուրջօրյա հերթապահության ընթացքում արձանագրված հրդեհների դեպքերի մասին անհապաղ տեղեկացնել նախարարին և համապատասխան պետական մարմիններին: ՀՀ բնապահպանության նախարարությունը միևնույն ժամանակ հանդես էր եկել ազգաբնակչությանն ուղղված զգուշություն ցուցաբերելու կոչով: Մեկ անգամ ևս Հանրապետության ազգաբնակչությանը կոչ ենք անում զգուշություն ցուցաբերել՝ զերծ մնալով անտառածածկ և խոտածածկ տարածքներում կրակ վառելուց, այրվող կամ չհանգած իրերը, ապակե տարաները խոտածակ հատվածներ նետելուց, ինչպես նաև ցորենի հնձած դաշտերում խոտի խոզանների այրումից:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am