Խոսեմ, հատ-հատ բոլորին տրաքացնելու եմ. Իշխան Սաղաթելյան (video)

Վերջին 4 տարիների ընթացքում, իսկ վերջին երկու տարիներին ավելի շատ մեծ ծավալներով Հայաստանի ողջ իրավական համակարգը իմ, իմ հարազատների, ընտանիքի նկատմամբ արել է՝ ինչ կարողացել է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով տարիներ առաջ Բժշկական համալսարանից առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակության գործին, որով անցնում են բուհի նախկին ռեկտորը, նաեւ շոշափվում է իր հոր անունը:

«Իմ հարազատների շրջապատում չկան մարդիկ, որ հանցաքննված չեն, երկու ամիս առաջ խուզարկություն են արել, հորս էլ են հարցաքննության կանչել, եղբորս ու հորեղբորս տղայի վրա մեկ այլ դրվագով, իբր ցույցերի ժամանակ մարդ ծեծելու համար գործ են հարուցել: Քթները մտցրել են իմ ընտանիք, արել են ինչ կարողացել են; Ձեզ վստահեցնում եմ՝ իրենց բոլոր փորձերը՝ ինձջնից ստեղծել թալանչու կերպար, չի ստացվելու, դա անհնար է»,-ասաց Սաղաթելյանը:

Անդրադառնալով կոնկրետ այդ գործին՝ նա ասաց. «Այդ գործը ծայրից ծայր շինծու է: Այն մարդիկ, որոնց մասին խոսվում է, որեւէ մեղք չունեն այս ամենի հետ: Օրինակ, Արմեն Աշոտյանն իմ ընկերն է, այդ մասին ես հայտարարել եմ 2018-ի հուլիսի 2-ին հրապարակային: Արմեն Աշոտյանի մեղքն այս պատմության մեջ այն է, որ մենք ուսանողական տարիների ընկերներ ենք: Այս ընթացքում փորձում են շատ անմեղ մարդկանց ստիպել, ճնշել, որ ինչ-որ կեղծ ցուցմունքներ տան: Ինձ հրավիրել են այդ գործով 2 տարի առաջ:

դիտվել է 380 անգամ
Լրահոս
Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակ Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը․ hraparak.am Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am