Ալիևը, հատկապես, ումից է վախենում

Ալիևի ելույթը Շուշիում լի էր սպառնալիքներով Հայաստանի հասցեյին: Նա հայտարարեց, թե «...Ադրբեջանը այսօր վերահսկում է հայ-ադրբեջանական սահմանի երկանքով գրեթե բոլոր բարձրունքները և իր համար տեսանելի են Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները, Վանադձորից մինջև Գորիս և Կապան...»: Ընդվորում Ալիևը այդ հայկական քաղաքները ներկայացնում էր ադրբեջանական անվանումներով: Դրանով ցույց տալով, թե որն է լինելու նրա հաջորդ քայլը Ղարաբաղը լիարժեք մարսելուց հետո:

Բայց իր երեկվա ելույթում նա ակնհայտորեն հրաժարվել էր իր նախկին լկտի գնահատականներից Սյունիքի մասով և իր վախերի պատճառը բացահայտեց նույն ելույթում:

Օրինակ խոսելով իսլամական համերաշխության մասին, նա նշեց թե ոչ բոլորն են անկեղծ Ադրբեջանի հետ հարաբերություններում:

«...Նրանք, ովքեր քանդում են մզկիթները, չեն կարող լինել մուսուլմանների ընկերները. Մուսուլմանական երկրների ղեկավարները կարո՞ղ են իրենց գիրկը բացել մզկիթները քանդողների առաջ։

Կարո՞ղ են նրանք գրկել և համբուրվել: Սա կեղծավորություն է, սա դավաճանություն է։ Սրան այլ անուն չկա։ Ուստի մենք Հայաստանը մեկուսացրել ենք մահմեդական աշխարհի հիմնական սյուներից։

Ճիշտ է, մեզ դա ամբողջությամբ չի հաջողվել...»,- նշեց իր ելույթում Ալիևը ուղակի մատնանշելով Իրանի հասցեով մեղադրանքները:

Իր ելույթի մյուս հատվածում նա մատնանշում էր, թե ումից չի վախենում, բայց տողատակից երևում էր, թե հատկապես ումից էր վախենում: Մասնավորապես Ալիևը հայտարարեց, թե իբր ադրբեջանական բանակը պատերազմից հետո դարձել է տարածաշրջանում լուրջ գործոն և ըստ նրա «...դա գիտեն բոլորը, և սա պետք է իմանան նաև նրանք, ովքեր զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին՝ ի պաշտպանություն Հայաստանի։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել...»,- վերջում վախեցած նշեց նա:

Ալիևի ելույթը ցույց տվեց թե ինչ ուղենիշներով է գործելու Բաքուն մոտակա ժամանակահատվածում, բայց նրա նախկին համոզմունքը, որ Հայաստանը մոտ ժամանակներս պիտի զիջումների գնա նաև Սյունիքի հարցում արդեն չկար:

Փախարենը կար կծմծոց Իրանին և մի քիչ էլ Մոսկվային:


Ալիևի ելույթից պարզ դարձավ, թե որոնք եին սեպտեմբերի 13-14-ի դեպքերի Բաքվի գործողության մոտիվացիաները:

Որից էլ կարելի է հասկանալ, նման գործողություններ Բաքուն կարող է կրկնել նաև ապագայում:

Ալիևի ելույթի ողջ հռետորաբանության մեջ կարմիր թելով անցնում էր այն միտքը, թե քանի դեռ Հայաստանում «ռևանշիստները» չեն վերադարձել իշխանության, պետք է ամեն ինչ անել, որ Ադրբեջանը ամրագրի իր բոլոր հաղթանակները թղթի վրա:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

դիտվել է 1068 անգամ
Լրահոս
Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video) Գյումրու՞ց եք խոսում․․․ եկեք, տեսեք՝ ձեզ Երևանում ինչ ցույց կտամ․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ալեքսանյանին (video) Վիլեն Գաբրիելյանը 102-րդ ռազմաբազայի սահմանապահին անվանում է «չուչելյա»․ ձայնագրություն միացվեց (video) Վարդան Ղուկասյանի աշխատանքը 10-ից 10 եմ գնահատում․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին (video) Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ օգոստոսի հաշվետվությունը Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի Երևանում ոչ սթափ, կիսամերկ տղամարդը խուլիգանություն է արել ոստիկանների ներկայությամբ Ես սրանց սրբապղծության դաշտ չեմ մտնի․․․ շատ հավանական է՝ Փաշինյանը խայծ է գցել․ Գառնիկ Դավթյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված փաստաբանը Էդգար Հակոբյանն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am