Մեր նախնիները բացառիկ ժառանգություն են թողել մեզ. վարչապետը շնորհավորել է շինարարներին

Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատելով Շինարարի օրը, այն ավանդական է դարձրել և ամեն տարի նշելով՝ փաստում է, որ շինարարությունը եղել և մնում է մեր երկրի տնտեսության կարևոր և առանցքային բնագավառներից մեկը: «Հայտնի է՝ եթե երկրում ակտիվ շինարարություն է ընթանում, ակտիվանում են նաև մյուս ոլորտները: Ցանկացած երկրի տնտեսության համար շինարարությունը մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի՝ դրական ազդեցություն ունենալով այլ ուղղությունների զարգացման վրա: Պետությունը, որտեղ զարգանում է շինարարությունը, առաջընթաց է ապրում: Մեր նախնիները բացառիկ ժառանգություն են թողել մեզ, որով հպարտանում ենք՝ պահպանելով և ներկայացնելով այն աշխարհին ու սերունդներին: Շատ ողջունելի է, որ այսօր հայ շինարարները զարգացնում են անցյալի մեր մեծ վարպետների մասնագիտական փորձառությունը և ավանդույթները՝ կառուցելով ամուր և գեղեցիկ շենքեր՝ նորարարական, առաջադեմ, անվտանգ տեխնոլոգիաների կիրառմամբ», – ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով, որքան էլ վիճակագրական տվյալները հուշեն, թե շինարարության զարգացման առումով այժմ դժվարին փուլում ենք գտնվում, մեկ բան ակնհայտ է՝ հայ շինարարը միշտ կառուցել է և պիտի կառուցի. այդպես է եղել անգամ մեր երկրի համար չափազանց դժվարին ժամանակներում: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ կառավարությունն այսօր ջանքեր է գործադրում հանրապետությունում քաղաքաշինական-ներդրումային ծրագրերի իրականացման, շինարարության խթանման համար: «Արդեն իսկ մեկնարկել են բազմաթիվ ծրագրեր մայրաքաղաքում ու մարզերում և, այդ առումով, վիճակագրությունը, որ այս պահին ունենք, բավականին հետաքրքիր է և հուսադրող: Մենք պատրաստ ենք լրացուցիչ նպաստավոր պայմաններ ստեղծել շինարարի համար և տնտեսության զարգացման, և ներդրումների ապահովման նպատակով: Ցանկանում եմ ֆիքսել, որ շինոլորտում ակտիվության հստակ միտումներ ունենք և համոզմունք ենք հայտնում, որ շինարարության տեմպերի աճի առումով ունենալու ենք առաջընթաց», – ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին վեց ամսվա ընթացքում, ըստ վիճակագրական տվյալների, ունենք հետ ընկնող երկու ոլորտ՝ շինարարությունն ու գյուղատնտեսությունը: «Մեր կանխատեսումներով, վստահ ենք, որ շինարարության ոլորտում հոկտեմբերին մոտենալու ենք այն ցուցանիշին, որը լրացնելու է նախորդ տարվա տեմպերն ու տարվա կտրվածքով ունենալու ենք աճ», – նշել է կառավարության ղեկավարը: Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ արդեն նախորդ ամիս արձանագրվել են աճի միտումներ: «Բոլորս պետք է վստահ լինենք, որ կառավարությունն այսօր վիճակագրական ինդիկատորներին հստակ հետևում է: Համոզված ենք, որ մենք ճիշտ ուղու վրա ենք», – ասել է Կարեն Կարապետյանը: Ամփոփելով խոսքը՝ կառավարության ղեկավարը շնորհավորել է շինարարներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթել եռանդ և հաջողություններ: Քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և Շինարարի օրվա կապակցությամբ Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանին, «Կամուրջշին» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանին, «Հայնախագիծ» ԲԲԸ-ի տնօրեն Գրիգոր Ազիզյանին, «Ռենշին» ՍՊԸ-ի համահիմնադիր Արայիկ Կարապետյանին, «Ռենշին» ՍՊԸ-ի համահիմնադիր Էդուարդ Մարությանին: ՀՀ վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել՝ «Գապեքս» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Գաբրիելյանը, «Կարիտաս Իտալիանո» ՓԲԸ-ի տնօրեն Վարդգես Բաբայանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի բաժնի վարիչ Հովհաննես Մեհրոնյանը, «Միկշին» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանը:

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am