Քարվաճառում ամենամեծ ներդրումն արել է ՀՅԴ-ն․ Արթուր Խաչատրյանը՝ Վիգեն Խաչատրյանին

«Առավոտ» թերթը գրում է․

««Ես չգիտեմ՝ տարածարջանի ժողովուրդներն ինչքանով էին լիազորել ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանին իրենց անունից հանդես գալ ու ցավակցել թուրք ժողովրդին: Կարծում եմ, պետք էր մի քիչ համեստ լինել ու խոսել սեփական անձի անունից, կամ գոնե իրենց ընտանիքի կամ կուսակցության անունից: Նույնիսկ հայ ժողովրդից էլ չէ՝ տարածաշրջանի՞ ժողովուրդների: Թուրքը ընդգծված հակահայ քաղաքականություն է իրականացնում, շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը եւ խոսքը չի գնում միայն սահմանները փակելու մասին, որն էլի թուրքական ցեղասպան քաղաքականության դրսեւորումներից մեկն է, այլ նաեւ զինվորական, խորհրդատվական, ֆինանսական, դիվանագիտական աջակցությունը կա Ադրբեջանին: Բայց քանի որ Արսեն Թորոսյանը նաեւ ասում էր, որ եթե հայերը անկախության համար չպայքարեին, 1915 թվի ցեղասպանությունը չէր լինի, այսինքն, հայ ժողովրդին էր մեղադրել թուրքական ցեղասպանության համար, այդ մարդուց ի՞նչ ակնկալեք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նա հորդորեց քաղաքացիներին հետեւել Արսեն Թորոսյանի ու նրա կուսակիցների խոսքերին ու հաջորդ ընտրությունների ժամանակ հասկանալ, թե ինչ է կատարվում:

Հարցին՝ ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը պարբերաբար փորձում է արցախյան պատերազմում կորուստները վերագրել նախկիններին ու օրերս էլ մեզ հետ զրույցում ասաց՝ ինձ միամիտի տեղ պիտի դնեմ ու ասեմ՝ Արցա՞խ են պահել, արցախյան հողերում ցորեն էին ցանում ու վաճառում էին, գեներալներին է մատնանշում, ասում է՝ մսխել են, լափել են, կերել են ու հիմա հայտարարում են, թե Արցա՞խ են պահել, դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսույթը՝ Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «1988-ից, իրականում՝ 1987-ի նոյեմբերից առաջին ցույցերը սկսեցին Երեւանում՝ ի պաշտպանություն Արցախի: Երբ նոյեմբերին ադրբեջանցիք Շահումյանի շրջանում սկսեցին իրենց հակահայկական քաղաքականությունը, Հայաստանում սկսեցին ցույցեր, հետո՝ փետրվարյան շարժում, հետո՝ Գերագույն խորհրդի դիմում՝ Արցախը Ադրբեջանի կազմից հանել եւ Հայաստանի կազմ ներգրավել... Այդ ժամանակից ՀՀ-ն, այն ժամանակ դեռ Սովետական սոցիալիստական, հայերի թիկունքին էր Արցախում եւ Հյուսիսային Արցախում: 1988-ից մինչեւ 2018 թվականը 30 տարի իշխանությունները՝ լավ, թե վատ, ամբողջ ազգը միակամ պաշտպանում էր Արցախը: Առաջին անգամ այս իշխանություններն են, որ հայտարարում են, որ մենք Արցախի անվտանգության երաշխավորը չենք կարող լինել, թող Արցախը գնա առանձին իր ճակատագիրը տնօրինի, մենք առանձին մեր ուժերով կգնանք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը: Հիմա եթե Ադրբեջանը հրաժարվի Արցախի հետ բանակցել, Հայաստա՛ն, շարունակելո՞ւ ես Ադրբեջանի հետ բանակցել, թե՞ ասելու ես՝ մեր 120 հազար հայերի կյանքը զոհենք, մեր պատմական տարածքները զոհենք, իրավունքները զոհենք՝ հանուն Հայաստանի փրկության՝ այն դեպքում, երբ մենք Արցախը կորցրեցինք, թուրքը մտավ Հայաստան: Արցա՛խն էր Հայաստանի անվտանգության երաշխավորն այնպես, ինչպես Հայաստանն էր Արցախինը: Այո՛, 30 տարի Արցախը պահվել է, նրանք, ովքեր եղել են Ստեփանակերտում 91, 92 թվականներին եւ նրանք, ովքեր եղել են 2018 թվականին, այո՛, պահել են, զարգացրել ու շենացրել են: Քարվաճառում ամենամեծ ներդրումն, ըստ «Հետքի» հրապարակման, արել է ՀՅԴ-ն, իսկ ի՞նքը ինչ է արել կոմունիստ ժամանակ, ՀՀՇ-ի հետ համագործակցելու ժամանակ, ռամկավար ժամանակ, կամ ՔՊ ժամանակ, ի՞նչ է արել ինքը»:

Փոխանցեցինք Վիգեն Խաչատրյանի խոսքերը, որ իրենց ժամանակ բնակիչներով են բնակեցրել Արցախը, իսկ դրանից հետո Քոչարյանի օրոք դադարեցվել է այդ քաղաքականությունը՝ Արթուր Խաչատրյանը հակադարձեց. «Սուտ է ասում, որովհետեւ կա ԵԱՀԿ-ն, 2005-ին էր ուղարկել դիտորդական առաքելություն եւ 2015-ին, եթե չեմ սխալվում եւ իրենք տարբերությունը փաստել են, շուրջ 15 հազար վերաբնակեցված մարդիկ են այնտեղ եղել: Տարածքը պահել են, շենացրել են, իսկ իրե՞նք ինչ են արել, զոհեր են տվել եւ տարածքները տվել են թուրքին: Թող վերադարձնեն ստատուս քվոն, որը կար մինչ սեպտեմբերի 26-ը, դե թող անեն: Այսինքն, իրենք ամեն ինչ կործանել են, հիմա ասում են՝ նախկինները վատ են արել: Դուք ավելի լավ անեիք: Հեղափոխությունը եղավ՝ նախկինների սխալներն ուղղելու պատճառով, ճի՞շտ է, սա իրենց խոսքն է: Ո՞ր սխալն են ուղղել, ո՞ր թերությունն են ուղղել, ունքը ուղղելու տեղ տվել երկու աչքն են հանել: Բայց մարդկային զոհերից բացի մնացած ամեն ինչը վերականգնելի է»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 297 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am