30 մեքենաներ են ստուգվել և ստացել սանիտարական անձնագրեր.բա մնացածը՞
Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում անդրադարձավ մսամթերքի և հացի տեղափոխման պայմաներին. «Այն, որ սեպտեմբերի 1-ից հացը և միսը կտեղափոխվեն միայն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցները լավ է, սակայն ավելի արդյունավետ կգործեր, եթե ծրագիրը մշակելիս և իրականացնելիս ներգրավեին նաև ՀԿ- ների ներկայացուցիչների:30 մեքենաներ են ստուգվել և ստացել սանիտարական անձնագրեր, հարց է առաջանում բա մնացած 170-ը ինչ պետք է անեն։ Ես որպես ոլորտին քաջածանոթ մարդ, պետք է ասեմ, որ իրենց նշած ժամկետները շատ քիչ են նմանատիպ հսկայածավալ ծրագիրը կյանքի կոչելու համար»։ Սանիտարական անձնագրերը զգոնություն կմտցնեն ոլորտում՝ նրանք, ովքեր չունեն այդ անձնագրերից կսկսեն զգուշանալ և կփորձեն ստանալ մեկ տարվա ժամկետ ունեցող անձնագրեր,ասաց Արմեն Պողոսյանը:
