Հայաստանում դժվար է բիզնես անել` առանց կրիմինալ հարցերում հայտնվելու. գործարար

Գործարար, բանան ներկրող ընկերություններից մեկի՝ «Տրոպիկա»-ի սեփականատեր Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում  անդրադարձել է իր հետ կատարվածին։ Հիշեցնենք, երեկ գիշեր ազոտական թթու էին լցրել  ընկերությանը պատկանող սառնարանների ճնշակների վրա։ «Ոստիկանության փորձագիտական բաժնից եկան, հետազոտեցին, նմուշներ վերցրեցին, իրենց նախնական եզրակացությամբ էլ ծծմբաթթու էին լցրել կոմպրեսորներին։ Հետո սոդայով ու սոդայաջրով լվացինք մի քանի ժամ, կարծես մաքրվեց, մենակ շարժիչների ներսում դեռ անհասկամալի է, թե ինչ է կատարվում։ Մեծ վնասներ չենք կրել որակյալ կոմպրեսորների շնորհիվ։ Ոստիկանությունը տարբեր մակարդակներում մեծ պատրաստակամություն է դրսևորում հանցագործին գտնելու համար, հուսով եմ արդյունք կունենան։

Ինչպես ինձ, այնպես էլ թեմային հետևող հազարավոր մարդկանց համար հանցագործին չգտնելու դեպքում էլի ամրանալու է էն դիրքորոշումը, որ Հայաստանում դժվար է բիզնես անել, առանց կրիմինալ հարցերում հայտնվելու։ Բացի էդ, եթե չբացահայտվեց, մեսսիջ կհանդիսանա, կրկնօրինակման թեմա կտա այլ նմանատիպ շրջանակների համար, որ բիզնեսում շատ հարցեր կարելի է լուծել մրցակցի սրահը վառելով, մեքենան պայթեցնելով և այլն։ Ու գուցե թեման շարունակություն ստանա, ինչպես մեր, այնպես էլ այլ մարդկանց հետ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց օգնությունն առաջարկեցին զանգելով, գրելով կամ հանդիպելով, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին։ Օգնելու առաջարկ անողներին ասեմ, քանի որ բնականաբար շարունակելու ենք բանանի ներկրումով զբաղվել, ու խնդիր ունենք ծավալները մեծացնել, հիմա մեզ լավագույն օգնելու տարբերակը կլինի առաջարկել մարդկանց կամ տարբերակներ, մեծածախ իրացումը մեծացնելու, վաճառելու համար։ Կարող եք համարն ինձ գրել տարբերակների մասով, մենք կկապվենք»։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am