Անտոնին սպանել է մոտ ընկերը .մանրամասներ` Լոռու մարզի սպանությունից
«Անտոնը երկու դպրոցահասակ երեխա ուներ: Նորմալ, հանգիստ մարդ էր»,- Հայելի .am-ի հետ զրույցում այսպես բնութագրեց համագյուղացուցուն Լոռու մարզի Վահագնի գյուղի գյուղապետարանի աշխատակիցը: «Անտոնը բանվորություն էր անում, զուգահեռ` անասուն պահում: Իր քրտինքով տուն պահող, անշառ մարդ էր: Բոլորս զարմացած ենք պատահածով»,- ասաց գյուղապետարանի աշխատակիցը՝ նշելով, որ իրենց դեռ հայտնի չէ՝ ինչ է պատահել: Գյուղապետի հետ մեզ զրուցել չհաջողվեց: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ սպանվածը Վահագն համայնքի ղեկավար Պետրոս Քոչինյանի ազգականն է: Սպանության մեջ կասկածվողը նրա համագյուղացին է, որը նաեւ նրա մտերիմ ընկերն է: «Դէ ազգականն է, հասկանում եք ինչ ցնցող բան էր բոլորիս համար: Գյուղ է, մարդիկ անհանգիստ ու զարմացած են»,-հավելեց մեր զրուցակիցը: Հիշեցնենք, որ , որ գիշերը ժամը 1:30-ից 2.00-ն ընկած ժամանակահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Վահագնի գյուղի գլխավոր փողոցում, որն ավարտվել է սպանությամբ: Գլխի շրջանում ստացված վնասվածքից մահացել է նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Նվեր Քոչինյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը որոնում է սպանության մեջ կասկածվող անձին, որն, ըստ շրջանառվող տեղեկությունների, Կախյանների ընտանիքից է: Կասկածյալի ընտանիքը (7 մարդ), այդ թվում կանայք ու երեխաներ, դաժանաբար սպանվել էին 2000թ-ին: Ա.Ավագյան
