Խաչատուր Սուքիասյանը ռեւերանսներ է անում Սերժ Սարգսյանի հասցեին

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը երեկ, լրագրողների հետ շփվելիս, շատ նյարդային էր։ Սուքիասյանն իրեն դուր չեկած հարցերից բորբոքվում էր, փրփրում, սկսում ձայնն ու ձեռքը բարձրացնել լրագրողի վրա, թվում էր՝ կխփի նաեւ։ Իսկ նրան դուր չեկած հարցերից էր այն, որ դատախազությունը մտադիր է իր ձեռքից հետ վերցնել ժամանակին՝ դեռ ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Երեւանի քաղաքապետ եղած ժամանակ, ընդամենը 5 հազար 655 դոլարով ձեռք բերված «Սիլ պլազա»-ի շենքը, որը գտնվում է մայրաքաղաքի սրտում՝ Աբովյան-Արամի խաչմերուկին։ Սուքիասյանին հուշեցինք, որ իրեն պատկանող կայքի (Araratnews.am) լրագրող Նանեն երկու օր առաջ մոտեցել էր Ռոբերտ Քոչարյանին ու հարցնում էր, թե քանի մարդ է սպանել Քոչարյանը, բայց երկրորդ նախագահը ձայնը չէր բարձրացնում լրագրողի վրա, մուննաթ չէր գալիս, ինչո՞ւ է ինքը հիմա ձայնը բարձրացնում իրեն քաղաքավարի հարց ուղղող լրագրողների վրա։

Սուքիասյանին դուր չեկավ մեր համեմատականը, դժգոհեց, թե ինչու ենք իրեն Քոչարյանի հետ համեմատում։ Հետո սկսեց մի որոշ ժամանակ հանդարտ տոնով պատասխանել հարցերին, մինչեւ որ TV5-ի մեր գործընկերը նրան հարցրեց, թե մտավախություն չունի՞, որ իրեն էլ կարող են հրավիրել հարցաքննության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի թեմայով։


Այստեղ Սուքիասյանը դարձյալ փրփրեց, հունից դուրս եկավ ու կարմրատակած դեմքով սկսեց բղավել իրեն հարց ուղղած լրագրողի վրա․ «Դուք ձեր Ռոբերտ Քոչարյանի ու մնացածի հետ գնացեք, էդ միլիարդները բերեք։ 400-500 հատ բնակարան․․․ մարդիկ մնացել են առանց բնակարանի՝ Հյուսիսային պողոտան կառուցվել ա։ Ինձ մյուս նախագահն ա ասել։ Ասել ա՝ 320 բնակարան Ռոբերտ Քոչարյանից հետո մնացել ա մեզ»։ Հորդորեցինք ավելի ցածր խոսել, չբղավել։ Մի քիչ հանդարտվեց, հետո նորից շարունակեց նույն ոճով․ «Ապօրինի գույքը ձեր ու ձեր շրջապատինն ա, ձեր քաղաքական համակարգինն ա, նրանց զավակներինն ա, նրանց բարեկամներինն ա»։

Պարոն Սուքիասյանն ակնհայտորեն լարված էր, չգիտենք՝ իր գույքի ու անվան հետ կապված գործընթացների՞ց, իշխանությունների հետ սրված հարաբերությունների՞ց, թե՞ Ռոբերտ Քոչարյանի հետ անցկացված զուգահեռներից։ Ու որպեսզի Քոչարյանի դեմ իր բերած «փաստարկներն» ավելի ծանրակշիռ լինեն, որոշեց վկայակոչել իր ու Սերժ Սարգսյանի խուսակցությունը, որը հարց է՝ եղե՞լ է, թե՞ ոչ կամ հենց այդպե՞ս է եղել, ինչպես ներկայացնում է ինքը։ Եվ կրկին կոպիտ սխալ թույլ տալով, որովհետեւ, նախ, երկու անձի միջեւ եղած խոսակցությունը առանց մյուս մասնակցի համաձայնության հրապարակելը կոռեկտ չէ, եւ երկրորդ՝ եթե Սերժ Սարգսյանը հերքի, իսկ նա հաստատապես կհերքի, կստացվի, որ ինքը զրպարտում է ու ստում։

Փորձեցինք հստակեցնել՝ այդ ամենն իրեն իսկապես Սերժ Սարգսյա՞նն է ասել։ «Ինձ ասաց՝ 320 բնակարան, նախկին նախագահի օրոք չեն կարողացել մարդիկ ստանան այդ բնակարանները։ Եվ տասը տարի, որ ղեկավարել է երրորդ նախագահը, իրենց հնարավորություններով էդ 320 հոգուն բնակարանով ապահովել են»,- հաստատեց փոթորկված գործարարը՝ նշելով, որ խոսքը Հյուսիսային պողոտայի իրացման գոտու բնակարանների մասին է, որի շուրջ իր հետ կիսվել է Սերժ Սարգսյանը։

Խաչատուր Սուքիասյանը, հիշեցնենք, ժամանակին էլ Սերժ Սարգսյանին էր կոշտ քննադատում՝ մեղադրելով հազար ու մի ապօրինությունների մեջ, ասում էր, որ նա լավ ընկեր չէ, այսօր, սակայն, նրանից մեջբերումներ է անում եւ վկայակոչում որպես հավաստի աղբյուր, որպեսզի քննադատի Քոչարյանին։ Ըստ էության, նաեւ գովաբանում է Սերժ Սարգսյանին, ով կարողացել է նախորդի պատճառով անտուն մնացած մարդկանց բնակարաններով ապահովել՝ իր հաշվին։ Փաստորեն, չկան հավերժ բարեկամներ ու թշնամիներ, հիմա էլ Խաչատուր Սուքիասյանը երրորդ նախագահին է ռեւերանսներ անում։ Իշխանափոխությունից հետո, սակայն, դաժան խոսքեր էր ասում նրա հասցեին։ Հիմա, փաստորեն, իրավիճակ է փոխվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1043 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am