Ինչպե՞ս է վինտիկը ղեկավարելու մանիպուլյատորին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ոչ վաղ անցյալում ամենաարմատական ընդդիմության առանցքային դեմքերից ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով վերջերս նշանակվեց Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան: Իհարկե, փաստ է, որ Արզումանյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է, եւ այս նշանակումից շահելու է Հայաստանը: Միայն թե հետաքրքիր է՝ ինչպե՞ս է Արզումանյանը դեսպան աշխատելու այն իշխանության օրոք, որի դեմ ինքը ժամանակին պայքարել է, ավելին՝ նա ամենակոպիտ խոսքերն է հնչեցրել այդ իշխանության ու իր այսօրվա անմիջական ղեկավարների հասցեին: 2009թ. նա հայտարարել էր. «Նալբանդյանը Սերժ Սարգսյանի վինտիկն է: …Անկախ նրանից՝ այդ վինտիկը դու կփոխես մեկ այլ վինտիկով, թե ոչ, համակարգը աշխատելու է նույն մեխանիզմով»: 2012թ. էլ ասել էր. «Ես էլ, պարոն Օսկանյանն էլ բազմաթիվ խորհուրդներ հնչեցրել ենք, բայց եթե մարդը չի հասկանում /նկատի ունի Էդ.Նալբանդյանին/, նրան ի՞նչ խորհուրդ տանք: Մեր արտաքին գործերի նախարարությունը սպասարկում է ռեժիմին եւ հանդես է գալիս որպես PR կամպանիա, սա շատ վտանգավոր է»: Նա նաեւ նշել էր, թե այս իշխանության օրոք մարդկային ողջ ռեսուրսները գնում են կեղծիքի սպասարկմանը: Ու ստացվում է, որ հիմա ինքն էլ այդ ռեսուրսների մեջ է: Ի դեպ, ԱԳ նախարար Նալբանդյանն էլ ամերիկացի դիվանագետների մոտ Արզումանյանին էր կոչել «խարդախ մանիպուլյատոր է, ով թաքնվում է մարդու իրավունքների կեղծ պնդումների ներքո»: Հետաքրքիր է՝ ինչպես է վինտիկը ղեկավարելու մանիպուլյատորին»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am