Քանի՞ տրանսպորտային միջոց է արդեն վկայագրվել, և գազով աշխատող քանի՞ մեքենա կա Հայաստանում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տրանսպորտային միջոցներում նախկինում տեղադրված գազաբալոնների վկայագրման գործընթացը բավականին սուր ընթացք ստացավ և համապատասխան լիցենզավորված կազմակերպություններում հատկապես մայիսից սկսվեց հսկայական հերթերի կուտակումը: Արդեն հուլիսին այնպիսի վիճակ էր ստեղծվել, որ հերթը հասնում էր մինչև... տարեվերջ: Ի վերջո, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարեց, որ գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված ընկերություններում արդեն հերթագրված տրանսպորտային միջոցները օգոստոսի 1-ից գազալիցքավորման կայաններում կարող են լցավորվել՝ ներկայացնելով լիցենզավորված ընկերություններում գազաբալոնների վկայագրման համար հերթագրումը հավաստող փաստաթուղթը:

Սակայն այս ամբողջ ընթացքում որևէ գազալցակայանում ո՛չ վկայագրման, ո՛չ հերթագրման փաստաթուղթ չեն պահանջում: Որքան էլ ստուգումն ու վկայագրումը անվտանգության տեսանկյունից կարևոր է, պարտաճանաչ վարորդների շրջանում առաջ է գալիս անարդարության և «անիմաստ ծախս» անելու զգացողություն: «Փաստը» դիմել է ՏԿԵՆ՝ ճշտելու, թե ներկա դրությամբ քանի տրանսպորտային միջոց է վկայագրվել: Նախարարությունից հարցմանն ի պատասպան տեղեկացրել են, որ, ըստ գազաբալոնների պարբերական վկայագրման շտեմարանի տվյալների, 2022 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ վկայագրվել է 130783 տրանսպորտային միջոց։ Մեզ հետաքրքրում էր, թե ընդհանուր առմամբ գազով աշխատող քանի տրանսպորտային միջոց կա Հայաստանում, որպեսզի հնարավոր լինի պատկերացնել, թե վերոնշյալ թիվը ընդհանուրի որ մասն է կազմում:


ՏԿԵՆ-ից պատասխանել են, որ ստույգ տվյալների չեն տիրապետում: «Մինչև գազաբալոնների տեղադրումը և վկայագրումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկում ներառելը Հայաստանի Հանրապետությունում գազաբալոնները տեղադրվել են առանց հաշվառման, ուստի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող տրանսպորտային միջոցների ստույգ տվյալների չի տիրապետում»,-նշված է նախարարության պատասխանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 261 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am