ՔՊ-ական Դավիթ Դանիելյանը սերտ կապերի մեջ է քրեական ենթամաշակույթ հարողների հետ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, պարզվում է, քրեական ենթամշակույթ հարողների հետ բավականին սերտ կապերի մեջ է։

Արվեստի ներկայացուցիչ պատգամավորը (նկարիչ է), մշակույթին զուգահեռ, նաեւ քրեական ենթամշակույթով է տարված ու թե՛ գործադիրում, թե՛ օրենսդիրում ուղիղ կապ է ստեղծում, ապահովում կապը քրեական աշխարհի ներկայացուցիչների եւ օրվա իշխանությունների միջեւ։


Թերթին հայտնի դարձավ, որ օրերս՝ Դանիելյանի հոր մահվան տարելիցի արարողությանը, ի թիվս մի շարք պաշտոնյաների ու տեղացի ուժայինների (Սյունիքի մարզպետն, ի դեպ, ներկա չի եղել), մասնակցելիս է եղել նաեւ Նորտուսցի Ալիկ անունով հայտնի Ալիկ Բանդուրյանը։ Տեղեկության ու քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ ունեցած կապի մասին մեկնաբանություն ստանալու համար նաեւ պատգամավորի հետ կապ հաստատեցինք։

Նա, ըստ երեւույթին, չհերքեց մեր ունեցած տեղեկությունը՝ ասելով. «Շատ մարդ է եկել հորս մեկ տարվա արարողությանը։ Մնացածը չեմ մեկնաբանում»։ Արվեստագետ պատգամավորը, փաստորեն, ոչ միայն լավ է նկարում, այլ նաեւ քրեական հեղինակությունների հետ է «տալիս-առնում», գուցե հարցեր փորձում լուծել։ Եվ դա՝ այն դեպքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, թե քրեական ենթամշակույթի դեմ է պայքարելու, իսկ Սյունիքում 2018-ից՝ իշխանափոխությունից հետո, մարզպետ էր նշանակում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին, որ մարզում «քրեական տարրերի ողնաշարը կորտրի»։

Իհարկե, վերջինս ոչ թե «կրիմինալի» դեմն առավ, այլ, սեփական դիմումի համաձայն, ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Փաշինյանի խոսքերը, փաստորեն, հատվածական են գործում, ու իշխանություններն այս հարցում եւս իրենց սրտի քրեական հեղինակություններն ունեն. մեկի նկատմամբ իրավական գործընթաց են սկսում, մյուսի հետ՝ գուցե նույն սեղանի շուրջը նստում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 541 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am