Մարզպետներից մի քանիսը խոստովանել են, որ իրենց գործունեության գնահատման նոր չափորոշիչները իրենց հետ չեն քննարկել
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը վերջերս մշակել է մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչներ: Հետաքրքիրն այն է, սակայն, որ մարզպետներին գնահատելու են այնպիսի չափորոշիչներով, որոնց ապահովումն ավելի շատ կամ կառավարության, կամ համայնքապետարանների գործառույթների շրջանակներում է, և մարզպետը՝ որպես առանձին պաշտոնյա, չի կարող այդ հարցում էական ազդեցություն ունենալ: Օրինակ՝ ՀՆԱ աճի ապահովումը, ներդրումների ներգրավումը, համայնքների բյուջեների հավաքագրման մակարդակը, աղբահանությունը և այլն: Ավելին՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում էլ մարզպետներից մի քանիսը խոստովանել են, որ այդ չափորոշիչները ներկայացնելիս իրենց հետ նախնական քննարկումներ չեն եղել. «Որպես այդպիսին ընդհանուր քննարկում չի եղել, եղել է գրավոր առաջարկ, որ եթե ունենք առաջարկություններ, մեր առաջարկությունները ներկայացնենք»,-ասել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը ևս նշել է. «Որպես այդպիսին քննարկում չի եղել: Կոնկրետ ես որևէ քննարկման չեմ մասնակցել»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
